Դերասանուհին ամուսնացել է
Հազարավոր տղամարդկանց սրտերը եւ երազանքները hիմա արդեն հաստատ կոտրվեցին: Գեղեցկուհի, դերասանուհի Մեգան Ֆոքսը եւ “Բեւերլի Հիլզ, 90210” հեռուստասերիալի դերասան Բրայան Օսթին Գրինը ամուսնացել են:
Զույգի ամուսնական մտերմիկ արարողությունը տեղի է ունեցել “Four Seasons Resort” հյուրանոցում` Հավայան կղզիներում: Արարողությանը ներկա էին զույգի բարեկամները եւ ամենամտերիմ ընկերները:
Հիշեցնենք, որ Մեգան Ֆոքսը եւ Բրայան Օսթին Գրինը հանդիպում են 2004 թվականից եւ երկու անգամ արդեն հասցրել են նշանվել ու բաժանվել: 24-ամյա Մեգանը եւ 36-ամյա Բրայանը նախկինում ամուսնացած չեն եղել, սակայն վերջինս 8-ամյա որդի ունի:
Bravo.am-ը երջանկություն է մաղթում նորապսակներին:
Աղբյուրը` www.tmz.com
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
9,631






