×


Մետալոգրաֆիկա

Մետալոգրաֆիկա

Մետաղի հետ Է “խաղում” Կառլեն Սարգսյանը:) “Եկա, դիմեցի Նարեկացի արվեստի միությանը, տեսան, զարմացան, կազմակերպեցինք:)”: Հուլիսի 30-ին ՆԱՄ-ում ներկայացվող արվեստը մետաղյա  էր. կայացավ Կառլեն Սարգսյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Cucahandes “Ընդամենը Կառլեն Սարգսյան, մասնագիտությամբ` շինարար ինժեներ, իմ աշխատանքներն եմ ներկայացնում: Մոտ տասը տարի է` մետաղով եմ զբաղվում, վերջին ժամանակները մի քիչ շեղվեցի, արվեստ մտա:)”,- ասաց մետալոգրաֆիկայի սիրահարը: Հիսունամյա Կառլեն Սարգսյանն չի հիշում` իր առաջին աշխատանքը ինչ նախշեր ուներ, ներկայանում էր մոտ երկու-երեք տարվա պատմություն ունեցող եւ վերջերս ստեղծված գործերով. “Ցուցահանդեսս խորագիր չունի, ինձ չեն հետաքրքրում նման բաները: Ոչ մի թաքնված իմաստ, գաղտնագիր, նման բաներ չկա, ոչ մի պաշտոնական բացում էլ չի լինի: Ես չեմ սիրում: Երեկ էլ մեկը հարցրեց` ֆուրշետ լինելու է, ասացի` դրա համար ռեստորան գնա:)”: Karlen Sargsyan Եթե ցանկանան ձեռք բերել նրա մետալոգրաֆիկ աշխատանքները, կվաճառի: “Հնարավոր է, ուղղակի դեռ փող չեմ աշխատել: Սկզբից տանն էի դնում, օգտագործում էինք, հետո որ շատացան, հատուկ վայրում եմ ցուցադրում: Իմ ընկերներին, բարեկամներին էլ եմ նվիրում, ուղղակի պատից չեն կախում, օգտագործում են”,- նշեց Կառլեն Սարգսյանը: Cucahandes Մետալոգրաֆիստը իր նմանին Հայաստանում չի հանդիպել, համացանցում մի արտասահմանցու է գտել, որ էլի մետաղից արվեստ է ստանում, բայց իր պես աշխատանքները նախշերով չի պատում, ուղղակի ազատ ոճում ստեղծագործող նկարիչ է: “Նկարչական կրթություն չունեմ, քանդակագործություն չգիտեմ: Մետալոգրաֆիկայի մեջ խաչ եմ պատրաստել, ուղղակի նախշեր են ինձ համար, սիմվոլիզմ չկա: Խմիչքի տուփերի հետ շատ սեր ունեմ, պատրաստում եմ, գինին էլ հարգում եմ: Բալերինա եմ զոդել մետաղից, ծառ, մրգերի տարաներ…”: Karlen Sargsyan Կառլեն Սարգսյանի տասը տարեկան տղան եւս “վարակվել է” մետաղից արվեստ ստանալու ցանկությամբ:). արդեն ընկերներից պատվերներ է ընդունում. “Կառք քաշող իշուկի տեսքով գեղեցիկ մոմակալ է պատրաստել”: Սեւ մետաղ զոդելը մետալոգրաֆիստի համար ամենահաճելի զբաղմունքներից մեկն է: “Լինում է` մեկ ամբողջ ամիս առավոտից իրիկուն 12 ժամ աշխատում եմ: Երբ գործով տարվեմ, էլ պոկվել չկա: Տան ինտերիերի համար իրեր եմ պատրաստում”, - ասաց Կառլեն Սարգսյանը: Cucahandes Մետաղե ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հուլիսի 8-ը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW