Կայացավ երգչի առաջին CD-ի եւ DVD-ի շնորհանդեսը
Երեկվա հերոսը “Մգեր Արմենիա”-ն էր:)
Մհերը 2008 թվականին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր առաջին մենահամերգը տվեց, երկու տարի հետո էլ` հուլիսի 15-ին, երաժշտական առաջնեկն ունեցավ:): Երեկ Armenian Music Center-ում կայացավ երգչի հենց առաջին մենահամերգի տեսասկավառակի եւ ձայնասկավառակի շնորհանդեսը: Մհերը անչափ երջանիկ է, սահման չունի նաեւ նրա սիրելիի երջանկությունը, ով Ռուսաստանում է, բայց, երգչի խոսքերով, “կուրսի է” ամեն ինչից:):
“We are tհe Champions Armenians”
“We are tհe Champions Armenians”-ը մենահամերգի խորագիրն էր, այդպես են անվանվել նաեւ նոր CD-ն ու DVD-ն: “Առաջին երաժշտական արտադրանքս է. շատ սպասված, ինչպես առաջին երեխան: Երեխա չունեմ, բայց պատկերացնում եմ սպասումները:): Երկու տարի առաջ հետաքրքիր, մեծ համերգ տվեցի: CD-ում էլ զետեղված են այդ ժամանակ հնչած բոլոր երգերը: Տեսասկավառակի մեջ “Հայաստան” տեսահոլովակը կա` որպես բոնուս-տրեկ նվեր իմ երկրպագուներին: Դեռ իմ միակն է, թանկ ստացվեց, սպասում եմ երկրորդ տեսահոլովակիս”,- ասաց Մհերը:
“We are tհe Champions Armenians”-ը թողարկել է Armenian Music Center-ը: CD-ի եւ DVD-ի վրա գրված է “Mger Armenia”. “Ինչպես անվանում են, այդպես էլ դրել ենք:): Ռուսաստանում ինձ «Մգեր» են ասում, «Արմենիա»-ն էլ Յուրմալայից ավելացավ”:
Վերջերս Մհերը եւս մեկ մենահամերգով հանդես եկավ, այս անգամ “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Առնո Բաբաջանյանի երգերն էր կատարում: Երգիչը նշում է` մի քիչ ուշ դա էլ սկավառակի տեսքով լույս կտեսնի. “Այս մեկը սպասված էր: Առնո Բաբաջանյանի համերգը բոլորը տեսել են, հեռուստատեսությամբ էլ են ցուցադրել, իսկ “We are tհe Champions Armenians”-ը քչերն են նայել. միայն համերգի հյուրերը”:
Ձայնասկավառակում 15 երգ կա` “Higer Ground”, “We Will Rock You”, “We are tha Champions” եւ այլն… Բոլոր երգերը հնչեցին ‘One”-ում: Մհերն իր առաջին CD-ի ու DVD-ի կապակցությամբ ակումբային տարբերակով համերգ տվեց:
Երգչին շնորհավորելու էին եկել Սոֆի Մխեյանը, Արամոն, “4 տարբերակը”, Մարատ Հայրապետյանը, Հանրային Հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Սուրեն Ռշտունին, Սոնյան, Վլադիմիր Բարխոյանը, երգահան, լուսանկարիչ Կարեն Գրիգորյանը, ընկերներ, բարեկամներ, մեկ էլ նա, ում համարը Մհերի հեռախոսում “Թինա Ունիկում” անվան տակ է գրանցված. երգչի խոսքերով` անկրկնելի Թինա Քեյը:
“Կարճ ասած` ինձ երգել է պետք, ի՞նչ եմ խոսում, եկեք երգեմ: Բախտ եմ ունեցել Կրեմլում “Queen” խմբի հետ երգել, այդտեղից էլ` այս երգերի մեծամասնությունը”,- ասաց Մհերն ու խոսքի տերն եղավ, նաեւ անվանի խմբի գեղեցիկ ստեղծագործություններից կատարեց: Սոնա Շահգելդյանի հետ դուետով հանդես եկավ: Սոնան ուշանում էր, մինչեւ երգչուհու ժամանելը այլ երգեր երգեց, հյուրերին էլ խորհուրդ տվեց պարել: “Կոբզոնի համերգին չեք:) Սոնան ինչպես միշտ ուշանում է, բայց դե մենք իրեն սիրում ենք:)”,- ասաց Մհերը:
Թինա Քեյը չամաչեց ու ասաց… :)
Մհերը երեկոյի ժամանակ սպիտակ տանգո հայտարարեց, երբ աղջիկներն են հրավիրում պարելու. “Մեր մենթալիտետին չի համապատասխանում, բայց կարելի է այսօր խախտել ավանդույթը. չէ որ ընդամենը պարում ենք:),- նշեց երգիչը ու դարձավ Թինա Քեյի սպիտակ տանգոն:):
“Ոնց որ իմ CD-ի շնորհանդեսը լինի, այնքան հուզված եմ: “Երկու աստղ”-ում ինձ բախտ վիճակվեց կանգնել այսպիսի հզոր արտիստի կողքին: Կներեք, բայց ես չեմ ամաչի այսօր բացեիբաց ասել, որ կարծում եմ` Մհերը Հայաստանի ոսկե ձայներից մեկն է”,- ասաց Թինա Քեյը:
Ակրոբատուհին նաեւ պատմեց, որ “Երկու աստղ”-ի ժամանակ երգի ընտրությունն ու բեմադրությունը զույգի համար պատերազմ է եղել. “Սիրո թեմայի շուրջ պետք է երգեինք, արդեն բարեւ էլ չէինք տալիս իրար… Շատ լուրջ երգեցինք. Մհերն իր համար, ես` իմ, վերջում Մհերն ինձ ասաց` ես քո ցավը տանեմ, ես էլ իրեն` դու էս ինչ դեմք ես:)”:
Մհերն իր տոնական երեկոյին բոլորին պարացրեց, “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլին ներկայացրած իր երգը կատարեց, ու հույս հայտնեց երբեւէ երգել “Եվրատեսիլ”-ում: Թող արդարանան Մհերի, Bravo.am-ի բազմաթիվ ընթերցողների, բոլորի հույսերը:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
14,809






