×


“Ոսկե Ծիրան 2010”

“Ոսկե Ծիրան 2010”

7-րդ հայտնությամբ աստղերը բացվեցին:)
Ծիրան-կինոյի բույրը զգում ե՞ք. hուլիսի 11-ին “Ոսկե ծիրանը” Վարդավառի տոնի կապակցությամբ, ամենալավ իմաստով, ջրվեց, Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում ծիրանի օրհնության մասնակցեց, կարմիր գորգով անցավ, աստղեր բացեց ու բացվեց: Ծիրան համտեսելու համար Երեւան են ժամանել կինոաշխարհի անվանի ներկայացուցիչներ:
“Ոսկե ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը աստղային էր:): Շառլ Ազնավուրի հրապարակում` “Մոսկվա” կինոթատրոնի հարեւանությամբ, Երեւանյան “աստղային արահետի” առաջին 4 աստղը բացվեց: Կարող ես շոշափել համաշխարհային կինոհանրագիտարանի մեջ ընդգրկված ռեժիսորներ Անրի Վերնոյի, Սերգեյ Փարաջանովի, Ռուբեն Մամուլյանի եւ  Համո Բեկնազարյանի աստղերը:):
Անրի Վերնոյի աստղը բացեց հենց ինքը` “Մայրիկ” ֆիլմի գլխավոր դերակատար, իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: Ծիրանաբույր ու արդեն երկրային աստղերով զարդարված փառատոնի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կինոփառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը կնոջ` Արսինե Խանջյանի հետ եւ շատ այլ հայտնիներ:
Ազնավուրի հրապարակում ջազ էր հնչում, “Մոսկվա” կինոթատրոնի դահլիճում Կլաուդիա Կարդինալեն ՀՀ մշակույթի նախարարությունից Ոսկե մեդալ էր ստանում, Ատոմ Էգոյանը, կինփառատոնի նախագահի իրավունքով, բացման խոսք էր ասում, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստացավ “Ծիրան”-ին սեփական տարածք տալ, նույն “Ծիրանի” գլխավոր հովանավոր Ռալֆ Յիրիկյանն էլ խոստացավ միշտ փառատոնի կողքին լինել, Հարություն Խաչատրյանին մնում էր ասել` “7-րդ կինոփառատոնը հայտարարում եմ բացված”:): Ու “Ոսկե Ծիրան”-ի տնօրենը կարողացավ դա անել, թեեւ քանի գիշեր երազին այդ խոսքերը չէր կարողացել հնչեցնել:):
7-րդ “Ոսկե Ծիրան”-ի մեկնարկային ֆիլմը Անրի Վերնոյի “Մայրիկ”-ն էր: Մինչ ցուցադրությունը` հանդիսատեսը դիտեց նույն ֆիլմի նկարահանման աշխատանքները: Հուզվել էր Կլաուդիա Կարդինալեն, հուզվել էին բոլորը:):
Երեւանում “ոսկե” ու “ծիրանային” կինոերեւույթները 8 օր կտեւեն. “Ոսկե Ծիրան 2010”-ը կավարտվի հուլիսի 18-ին: Մինչ այդ բոլոր հնարավոր վայրերում փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումներին մասնակցեք, ֆիլմերը դիտեք, դե, իհարկե, ծիրան կերեք:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
7-րդ հայտնությամբ աստղերը բացվեցին:) Ծիրան-կինոյի բույրը զգում ե՞ք. hուլիսի 11-ին “Ոսկե ծիրանը” Վարդավառի տոնի կապակցությամբ, ամենալավ իմաստով, ջրվեց, Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում ծիրանի օրհնության մասնակցեց, կարմիր գորգով անցավ, աստղեր բացեց ու բացվեց: Ծիրան համտեսելու համար Երեւան են ժամանել կինոաշխարհի անվանի ներկայացուցիչներ: “Ոսկե Ծիրան 2010” “Ոսկե ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը աստղային էր:): Շառլ Ազնավուրի հրապարակում` “Մոսկվա” կինոթատրոնի հարեւանությամբ, Երեւանյան “աստղային արահետի” առաջին 4 աստղը բացվեց: Կարող ես շոշափել համաշխարհային կինոհանրագիտարանի մեջ ընդգրկված ռեժիսորներ Անրի Վերնոյի, Սերգեյ Փարաջանովի, Ռուբեն Մամուլյանի եւ  Համո Բեկնազարյանի աստղերը:): “Ոսկե Ծիրան”-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը, Կլաուդիա Կարդինալեն եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը Անրի Վերնոյի աստղը բացեցին ռեժիսորի որդին` Պատրիկ Մալաքյանը, ու հենց ինքը` “Մայրիկ” ֆիլմի գլխավոր դերակատար, իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: Ծիրանաբույր ու արդեն երկրային աստղերով զարդարված փառատոնի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կինոփառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը կնոջ` Արսինե Խանջյանի հետ եւ շատ այլ հայտնիներ: “Ոսկե Ծիրան 2010”-ի բացումը Ազնավուրի հրապարակում ջազ էր հնչում, “Մոսկվա” կինոթատրոնի դահլիճում Կլաուդիա Կարդինալեն ՀՀ մշակույթի նախարարությունից Ոսկե մեդալ էր ստանում, Ատոմ Էգոյանը, կինոփառատոնի նախագահի իրավունքով, բացման խոսք էր ասում, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստացավ “Ծիրան”-ին սեփական տարածք տալ, նույն “Ծիրանի” գլխավոր հովանավոր Ռալֆ Յիրիկյանն էլ խոստացավ միշտ փառատոնի կողքին լինել, Հարություն Խաչատրյանին մնում էր ասել` “7-րդ կինոփառատոնը հայտարարում եմ բացված”:): Ու “Ոսկե Ծիրան”-ի տնօրենը կարողացավ դա անել, թեեւ քանի գիշեր երազին այդ խոսքերը չէր կարողացել հնչեցնել:): Ռալֆ Յիրիկյանը եւ “Ոսկե Ծիրան”-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը 7-րդ “Ոսկե Ծիրան”-ի մեկնարկային ֆիլմը Անրի Վերնոյի “Մայրիկ”-ն էր: Մինչ ցուցադրությունը` հանդիսատեսը դիտեց նույն ֆիլմի նկարահանման աշխատանքները: Հուզվել էր Կլաուդիա Կարդինալեն, հուզվել էին բոլորը:): Կլաուդիա Կարդինալեն ՀՀ մշակույթի նախարարությունից Ոսկե մեդալ էր ստանում Երեւանում “ոսկե” ու “ծիրանային” կինոերեկույթները 8 օր կտեւեն. “Ոսկե Ծիրան 2010”-ը կավարտվի հուլիսի 18-ին: Մինչ այդ բոլոր հնարավոր վայրերում փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումներին մասնակցեք, ֆիլմերը դիտեք, դե, իհարկե, ծիրան կերեք:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW