×


Սերժ Թանգյան

Սերժ Թանգյան

Կերգե՞ն Սերժն ու իր հայրը հայերենով օգոստոսի 12-ին Bravo.am-ն այսօր ներկայացնում է «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանգյանի` TV ARM RU հեռուստաալիքին տված հարցազրույցի մանրամասները: Serj Tangyan Օգոստոսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Սերժ Թանգյանի երկար սպասված մենահամերգը: Սերժը հետաքրքիր շոու է խոստանում: Նա հանդես է գալու 6 հոգանոց ռոք խմբի եւ 8 դասական երաժիշտների հետ: Թանգյանն ասում է, որ միգուցե ակուստիկ տարբերակով կատարի “Բարի Արագիլ” երգը, որը շատերը լսել են իր հոր հետ զուգերգով: “Երանի հորս կարողանամ բերել ինձ հետ` միասին կնվագենք”, ասում է Թանգյանը: Serj Tangyan Հարցազրույցի ընթացքում Սերժն իր կարծիքն է հայտնել ժամանակակից հայկական ռոք երաժիշտների մասին` պատմելով, որ հետեւում է տարբեր խմբերի գործունեությանը: Մասնավորապես, Սերժը համագործակցում է  Լոս Անջելեսում գործող “Visa” անունով խմբի հետ, որի անդամներից 5-ը` հայեր են: Իսկ երեւանյան խմբերից Սերժ Թանգյանն առանձնացրեց “Բամբիռ”-ին` ասելով, որ “լավ պրոգրեսիվ խումբ է, ու լավ տղերք են”: Հաղորդավարը չէր էլ հասցրել ամբողջովին հնչեցնել հարցը, իսկ Սերժ Թանգյանն արդեն պատասխանեց : ) «Չեմ իմանում պատասխանը : ), քանի որ գիտեմ հարցումը, միանգամից ասում եմ. «System of a Down»-ը նոր ծրագրեր չունի, բայց բարեկամ ենք եւ երբ որ ժամանակը գա, որ միասին նվագենք` պիտի նվագենք, ուրիշ բան չկա: Դուք ամեն հարցում էլ պետք է հույս ունենաք : )»: Serj Tangyan Համոզված եք չէ՞, որ Սերժը չէր կարող չխոսել Հայոց ցեղասպանության մասին: Իր խոսքերով, խնդիրը Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն է, “իրականությունը դա է եւ ի վերջո պետք է ճանաչվի”: Սերժի խոսքով, կան խնդիրներ, որոնց մասին չի կարելի խոսել Միացյալ Նահանգներում, բայց ինքը միշտ ամեն ինչի մասին խոսել է, ու դա է պատճառը, որ որոշ դժվարություններ է ունեցել: «Իրականությունը չես կարող գետնի տակ պահել, մենք պետք է պայքարենք, դա է մեր գործն ու ճակատագիրը», - ասում է Սերժը: Serj Tangyan Սերժը պատմեց իր թվով երկրորդ գրքի մասին. այն բանաստեղծությունների հավաքածու է, իսկ նկարազարդումներով զբաղվել է նկարիչ Ռոջեր Կուպելյանը, ով կատարել է նաեւ «Մատանիների Տիրակալը» ֆիլմի թվային ձեւավորումը: Հարցազրույցի ընթացքում միայն մեկ անգամ Սերժը զգաց, որ  “հայերենը տկարացել է : )”: Պատրաստեց` Լենա Գեւորգանը

Կարդալ ավելին

Quality Sign BW