Սեքս սկանդալից մինչեւ բիզնես-լեդի
Քիմ Քարդաշյանը հայտնվել է ամերիկյան “The Apprentice” հեռուստասերիալում Դոնալդ Թրամփի հետ: Իսկ հունիսի 23-ին լուսանկարիչներին հաջողվել է լուսանկարել նրան Նյու Յորքում, երբ նա որոշ դրվագներ էր նկարահանում հեռուստասերիալի համար:
Սեւ վերնաշապիկը, մարմնագույն կիսաշրջազգեստը եւ բարձրակրունկ կոշիկները բիզնես կերպար էին ապահովել 29-ամյա Քիմի համար, ով նկարահանման ընթացքում փորձում էր պարզել, թե շոուի մասնակիցներից ում է հաջողվում ավելի լավ վաճառել իր անվանական օծանելիքը:
Մի փոքր անց Քիմը կիսվում էր իր տպավորություններով Դոնալդ Թրամփի հետ` ասելով, թե ում է համարում լավագույնը:
Առաջիկայում Քիմը մտադրվում է մեծացնել իր օծանելիքների եւ հագուստների հավաքածուն: Իր կայքում Քարդաշյանը գրել է` «Ես սիրում եմ նորաձեւությունը եւ կուզենայի մեծացնել իմ հավաքածուն`համալրելով այն նոր պարագաներով»:
Աղբյուրը` www.dailymail.co.uk
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
11,150






