×


Սոնայի եւ Գարիկի խմբից Դավիթ Պարոնիկյանի 20-ամյակի մեծ նվերը

«Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Compass Band»-ի անդամներից Դավիթ Պարոնիկյանը, ով այժմ հանդես է գալիս Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբենյանի հետ, դարձել է 20 տարեկան: Բաս-կիթառահարը BRAVO.am-ին է վստահել հիշարժան օրվա մանրամասները եւ լուսանկարները:

«Ծննդյանս օրը շատ եմ սիրում, որովհետեւ այդ օրը կարողանում եմ թողնել բոլոր գործերս ու ժամանակ անցկացնել ինձ հարազատ մարդկանց շրջապատում»,-պատմել է նա:

Դավիթ Պարոնիկյանի 20-ամյակին


Պարզվում է՝ Դավիթը ծննդյան օրը նշել է երկու փուլով, հյուրերի թվում են եղել նաեւ «Compass Band»-ի անդամները.«Գիշերն իմ երաժիշտ ընկերներն ինձ շնորհավորեցին երեւանյան ակումբներից մեկում: Եվս մեկ անգամ նշեցի տարեդարձս արդեն մանկության ընկերներիս հետ` բացօթյա լողավազանում»:

Նրան մեծ անակնկալ է մատուցել ընկերը՝ Միշ Ամիրյանը.«Առավոտյան ուղարկեց մեր նոր զուգերգը` պատրաստի վիճակում, ինչն ինձ շատ ուրախացրեց»:

Դավիթ Պարոնիկյանի 20-ամյակին


Երիտասարդ երաժշտից հետաքրքրվեցինք, թե ինչ երազանք է պահել տորթի մոմերը փչելիս.«Մոմերը փչելիս միշտ երազանք եմ պահում, այս տարին էլ բացառություն չէր, հատկապես, որ 20-ամյակ էր: Չեմ ասի, թե ինչ եմ մտապահել, այլապես չի կատարվի:)»,- ասել է նա:

Տեքստը`Մարիամ խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Պարոնիկյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport