Մկրտիչ Արզումանյանը երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում հերթական անգամ հանդես է եկել իր «Գրավիտացիա» մոնոներկայացմամբ։
Հյուրերի թվում են եղել նաեւ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ու IBF եւ WBO վարկածներով Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը։
Ներկայացումից հետո համատեղ լուսանկար է հրապարակել ու այսպիսի գրառում կատարել Նազիկ Ավդալյանը. ««Գրավիտացիա» ներկայացումն ուղղակի չէր կարելի չդիտել»։ Արզումանյանն էլ կիսվել է այդ կադրով ու ավելացրել. «Չեմպիոններն էին եկել»։
«Մկրտիչ Արզումանյանին հաջողվում է հումորի լեզվով անդրադառնալ խնդիրներին, նա պարզապես փայլում է»,- իր տպավորություններով է կիսվել Արթուր Աբրահամը։
Նշենք, որ Արզումանյանը նկարահանվել է Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում ու մարմնավորում է նրա բժշկին։
«Գրավիտացիա» ներկայացման պրեմիերային մեր անդրադարձը կարդացեք այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: