×


Մարինե Հակոբյանի 30-ամյակին

Մարինե Հակոբյանի 30-ամյակի երեկույթն ու Ազնավուրին նվիրված կատարումը

Մարինե Հակոբյանը՝ Marbey-ը, երեկ երաժշտական տարեդարձ էր կազմակերպել։ Ջազ-երգչուհին ընկերներին ու գործընկերներին հրավիրել էր միասին տոնելու իր 30-ամյակը։ Երեկոյի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը։

Երգչուհու տարեդարձին ելույթ են ունեցել մտերիմ գործընկերները՝ Միքայել Ոսկանյանը, Կարինե Առուստամյանը, «Nuance Jazz» բենդը, Արտակ Ներսիսյանը, Հայկ Կարոյի Կարապետյանը, Հայկ Սոլարն ու Անրի Ռոքը։ Հանդիսատեսի շարքերում էին Արեւիկ Ալավերդյանը, Ռոլանդ Գասպարյանը եւ այլք։

Գայանե Հովհաննիսյանը եւ Ռոլանդ Գասպարյանը՝ Մարբեյի 30-ամյակին


Համերգային այս երեկոն հոբելյարը նվիրել է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին` առաջինը կատարելով նրա երգացանկից «Yesterday When I was Young» երգը։ Երգչուհին նախորդ տարիներին էլ ակումբային համերգներով է նշանավորել տարեդարձը, նրա խոսքով՝ սիրում է երաժշտական տոն դարձնել իր օրը եւ ուրախացնել մյուսներին։   

Իրականում Marbey-ի ծննդյան օրը սեպտեմբերի 25-ին է, սակայն այդ օրը նա գտնվում էր Թայլանդում՝ Բանգկոկում. «Հայաստանի անկախությանը նվիրված գեղեցիկ համերգ էր, որտեղ ես ելույթ ունեցա ֆոլկ ու ջազ ծրագրով, այնուհետեւ որոշեցի Երեւանում էլ տոնական համերգ նախաձեռնել։ Եվս մեկ առիթ էր միասին հավաքվելու եւ անմոռանալի երեկո անցկացնելու համար։ Հաճելի էր, որ հյուրերից մի քանիսը ժամանել էին Հայաստան հենց այս երեկույթին մասնակցելու համար»։

Միլենա Վարդանյանը եւ Մարինե Հակոբյանը


Մարինեն այս տարի ընտրել էր կապույտի թեմատիկան, տոնական տորթն ու զգեստը ամբողջովին կապույտի երանգներով էին.«Ամեն ինչ սկսվեց զգեստիս կտորի ընտրությունից, եւ ընկերուհիներիս հետ որոշեցինք բոլոր դետալներն այդ գույնի մեջ պատրաստել»։  

Անուշիկ Ալավերդյանն՝ ամուսնու հետ


Նա շարունակում է բենդի հետ ելույթներ ունենալ երեւանյան ակումբներում, հեղինակային նոր երգեր է ձայնագրում եւ պատրաստվում է առաջիկա ամիսներին պլանավորած նոր համերգային ուղեւորություններին։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին