×


Միայնակ Քիմ Քարդաշյանը, հայուհու հեղինակած գլխազարդերով Նիքի Մինաժն ու Կարա Դելեւինը` «Met Gala 2018»-ին

Նյու Յորքում տեղի է ունեցել նորաձեւության աշխարհի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկը`«Met Gala 2018» կոստյումի ինստիտուտի հանդեսը: «Մետրոպոլիտեն» թանգարանում հյուրընկալվել էին աշխարհահռչակ աստղերը, որոնք ներկայացնում էին համաշխարհային ապրանքանիշերի ամենից ինքնատիպ հանդերձները: Յուրաքանչյուր տարի ցուցադրության թեման տարբերվում է նախորդից, եւ այս տարի ներկայացվող հագուստներն ընտրվել էին «Աստվածային մարմիններ. նորաձեւությունը եւ կաթոլիկ երեւակայությունը» թեմայի շրջանակում:

Բելա Հադիդը, Քիմ Քարդաշյանը եւ Քենդալ Ջենները


Շքեղ երեկոյի ընթացքում ներկաների ուշադրությունն, իհարկե, գրավել են նաեւ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամները: Սակայն միջոցառմանը նրանք ներկայացել էին ոչ ամբողջական կազմով. բացակայում էին Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները, ինչպես նաեւ ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը: Թե ինչու էր Քորթնին մնացել տանը, հայտնի չէ, իսկ ահա Քլոեն հավանաբար նախընտրել է երեկոն անցկացնել իր նորածին դստեր եւ գուցե ընկերոջ հետ: Ինչ վերաբերում է Քանյեի բացակայությանը, ապա շատերը դա պայմանավորում են նրանով, որ ամուսինների հարաբերությունները վերջին ժամանակներում այնքան էլ հարթ չեն ընթանում:

Քիմ Քարդաշյանը, սակայն, կարմիր գորգին փայլել է նույնիսկ առանց սիրելիի: Նա միջոցառմանը ներկայացել էր «Versace»-ի ոսկեգույն զգեստով, որն աչքի էր ընկնում երկու մեծ խաչերի ձեռագործ պատկերներով: Իհարկե, նրա այս ընտրությունը պատահական չէր եւ համապատասխանում էր միջոցառման թեմային:

Թրեւիս Սքոթը եւ Քայլի Ջենները


Իսկ ահա Քիմի 20-ամյա քույրը՝ Քայլի Ջեները, հանդեսին ներկայացել էր իր 25-ամյա ընկերոջ՝ Թրեւիս Սքոթի հետ: Երեկոյի համար Քայլին ընտրել էր սեւ երկար զգեստ «Alexander Wang»-ից, որը լրացրել են աքսեսուրաներն ու նորաձեւ ակնոցը: Ի դեպ, երիտասարդ զույգն այսպիսով առաջին անգամ պաշտոնապես ներկայացավ հանրությանը իրենց դստեր ծննդից հետո:

Քենդալ Ջենները


22-ամյա Քենդալ Ջեններն էլ, ի տարբերություն քույրերի, երկար զգեստի փոխարեն նախապատվություն էր տվել սպիտակ կոմբինեզոնին, իսկ նրանց մայրը՝ Քրիս Ջենները, միջոցառմանը ներկայացել էր իր 37-ամյա ընկերոջ հետ:

Նիքի Մինաժը


Հետաքրքրական է նաեւ, որ միջոցառման մասնակիցներից Կարա Դելեւինի եւ Նիքի Մինաժի գլխազարդերը մեր հայրենակցուհի Մարիաննա Հարությունյանի ձեռագործ աշխատանքներն են:

Կարա Դելեւինը


Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Աղբյուրը՝ People.com, spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին