Նարինե Դովլաթյանը մեկ ամիս Կանադայում շրջելուց հետո վերադարձել է Երեւան:): BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ 21-ամյա երգչուհին մեկնելու է գործնական հանդիպումներ ունենալու ու ակումբային համերգներով հանդես գալու նպատակով:
Նարինե Դովլաթյանը
“Արդեն Արափյան եւ տրիո” խմբի հետ Նարինեի երկու համերգն արդեն իրականություն:).“Մեծ հաճույքով էի երգում: Շատ եմ տպավորվել ակումբի հնչողությամբ. ձայնային ռեժիսորը հարցնում էր` ինչ է պետք ուղղել, բայց իսկապես փոփոխելու ոչինչ չկար: Կատարեցի ջազային ստանդարտներ, Կոնստանտին Օրբելյանի գործերից մեկը, նաեւ Էլվինա Մակարյանի “Աշուն” երգը` քավեր տարբերակով: Էլվինային ու իր երգերը շատ եմ սիրում”:
Երգչուհին կարեւորում է կանադական ջազ-փառատոնին որպես հանդիսատես իր մասնակցությունը. “Բոլոր փողոցներում ջազ, փոփ, ռոք ոճերի փոքր ու մեծ համերգներ էին, ես հիմնականում հետեւել եմ ջազ-համերգներին”:
Նարինե Դովլաթյանը Օտտավայում
Նարինեն պատմել է, որ չի կարողացել մասնակցել իր սիրելի ջազ երգչուհի Մոլի Ջոնսոնի համերգին` տոմսերի շուտ սպառվելու պատճառով, բայց նույն ակումբում մի քանի օր հետո երգել է հենց ինքը. “Շատ հաճելի մթնոլորտ էր. հանդիսատեսը քեզ լսում է, դու էլ սիրով ես երգում: Մյուս համերգի վերջում էլ մեկը մոտեցավ, ուզում էր ձայնասկավառակս գնել, պատասխանեցի, որ դեռեւս CD չունեմ, բայց սկավառակի վրա ունեմ երգերս: Ուզում էր դրա համար վճարել, համոզում էր, որ վաճառեմ, բայց, իհարկե, նվիրեցի:)”:
Նարինե Դովլաթյանը որպես հանդիսատես մասնակցել է կանադական ջազ-փառատոնին
Նարինեն բնակվել է Մոնրեալ քաղաքում` հայկական ընտանիքներից մեկի տանը. “Բարեհամբույր մարդիկ էին` ամուսին ու կին եւ երկու աղջիկ, որոնց մինչ մեկնելս ծանոթ չէի: Մի քանի օր մնալուց հետո պատահաբար պարզվեց, որ ամուսինը մեր Մալիշկա գյուղից է:): Հայ համայնքից իմ հասակակիցների հետ էի շփվում, որոնք Կանադայում են ծնվել, բայց կարողանում են հայերեն լավ խոսել, իրենց ընտանիքներում մայրենի լեզուն պահպանելը խիստ հարց է: Չեմ կարող ասել բոլորը, բայց մեծ մասը ուզում են վերադառնալ Հայաստան”:
Նարինե Դովլաթյանն “Արդեն Արափյան եւ տրիո" խմբի հետ Կանադայում երկու համերգ է տվել
Երգչուհին եղել է նաեւ Տորոնտոյում, տպավորվել է Նիագարայի ջրվեժով, հին Մոնրեալով, Օտտավայում այցելել է Հայաստանի դեսպանատուն, որտեղ նույնիսկ երգել է. “Արդեն հարազատ դարձած վայրեր ունեմ: Ինձ թվում էր` շատ կնեղվեմ, բայց ինձ հյուրընկալած ընտանիքի շնորհիվ ոչ մի լարվածություն չեմ զգացել: Ամենադժվարը Ֆրանսիայի օդանավակայանում միայնակ 9-ը ժամ սպասելն էր, սթրեսի մեջ չընկնելու համար շոկոլադե թխվածքաբլիթներ էի ուտում:)”:
Նարինե Դովլաթյանը
Նարինե Դովլաթյանի խոսքերով` գործնական հանդիպումների արդյունքը պարզ կդառնա մոտակա ամիսների ընթացքում. “Ամենակարեւոր հանդիպումն Օտտավայի ջազ փառատոնի պրոդյուսերի հետ էր: Իմ պատկերացմամբ նա ավելի պաշտոնական պետք է լիներ, բայց շապիկով ու շորտերով համեստ մարդ էր:): Կատարումս լսեց, ցույց տվեց, որ տպավորված է, դեռ չգիտեմ, առաջարկ կստանամ, թե` ոչ”:
Երգչուհին վերադարձել է կրկին մեկնելու ակնկալիքով. դեպի Կանադա նրա հաջորդ ուղեւորությունը չի ուշանա. “Տարբեր նախագծեր կան, դեռ չգիտեմ` որը կլինի, գուցե աշնանը կամ գարնանը նորից գնամ: Մինչ այդ` օգոստոսի 20-ին կրկին գործնական առաջարկով մեկնելու եմ Շվեդիա”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ինգա Զախարյանի, Արա Սամսոնի եւ Նարինեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: