×


Նարինե Դովլաթյանն ինչո՞ւ է մեկնել Կանադա

Նարինե Դովլաթյանն երեկ ճամպրուկները հավաքել եւ մեկ ամսով մեկնել է Կանադա: Մեկնելուց առաջ երգչուհին զրուցել է BRAVO.am-ի հետ եւ պատմել  ճամփորդության նպատակի մասին: Ըստ նախատեսվածի` նա ակումբային մի քանի համերգ կունենա. “Գործնական կարեւոր հանդիպումներ եմ ունենալու, որոնք կապված կլինեն հետագա կարիերայիս հետ: Ե՛ւ ուրախ եմ, ե՛ւ տխուր, բայց ավելի շատ ուրախ եմ:)”:

“Եթե աշխատանքային լավ առաջարկ լինի, կցանկանամ երկար ժամանակով մնալ Կանադայում”. Նարինե Դովլաթյան


Երիտասարդ երգչուհու համար ամենաուրախալի փաստը որպես հանդիսատես Մոնրեալի ջազ փառատոնին մասնակցելն է. “Իմ սիրելի ջազ կատարողներից էլ երգելու են, մեծ սպասումներով մեկնում եմ, առաջին անգամ կտեսնեմ…”:

Նարինեն առաջին անգամ կտեսնի իր սիրելի ջազային երգիչներին, բայց առաջին անգամ չէ Մոնրեալում: Նախորդ տարվա հոկտեմբերին մի քանի երգչի հետ մեկնել էր այնտեղ` համերգների: Նրա փոխանցմամբ` առաջին այցի ժամանակ եղել է տեսարժան տարբեր վայրերում, այս անգամ էլ նորերն է փնտրելու. “Այնտեղ է գտնվում ամենաէկոլոգիական քաղաքը, որն ուզում եմ անպայման տեսնել: Նաեւ կլինեմ Տորոնտոյոում ու Օտտավայում: Ինձ թվում է` այնքան հետաքրքիր կանցնի, որ պատմելու շատ բան կունենամ”:

Նարինե Դովլաթյանը


Զրույցի ընթացքում երգչուհին ճամպրուկներն է հավաքել եւ նշել, որ հատուկ իրերի ցանկ ունի. “Մի ցուցակ ունեմ գրած, որ ոչինչ չմոռանամ հետս վերցնել, կորցրել եմ, չեմ գտնում, վերջին պահին ինչ-որ բան հաճախ մոռանում եմ: Բայց ճամփորդելիս միշտ վերցնում եմ մատիտ ու տետր` նշումների համար, Վիլյամ Սարոյանի գրքերից մեկը` ազատ ժամանակ կարդալու համար եւ երաժշտական նվագարկիչս, բայց ականջակալներով երաժշտություն շատ ցածր եմ լսում”:

Երգչուհին նախապես գիտեր, որ նույն թռիչքով մեկնելու է նաեւ Ռազմիկ Ամյանը. “Որքան գիտեմ, այնտեղ համերգներ ունի, ճանապարհին միասին կլինենք: Միգուցե էլի ծանոթ մարդկանց հանդիպեմ ինքնաթիռում:)”:

"Քույրերիս շնորհիվ վեց երեխայի “ստաժավոր” մորաքույր եմ:)".Նարինե Դովլաթյան


Հայաստանից տեղափոխվելու եւ Կանադայում մշտական բնակություն հաստատելու մասին Նարինեն դեռ չի մտածում, բայց չի էլ բացառում, որ հանուն կարիերայի կգնա Հայաստանից. “Եթե աշխատանքային լավ առաջարկ լինի, կցանկանամ մնալ երկար ժամանակով: Գիտեմ` շատ դժվար կլինի, որովհետեւ կկարոտեմ հարազատներիս, ընկերներիս, երեւի ամենաշատը քրոջս երեխային` Հրաչոյին: Իրեն բացատրում էի, որ գնում եմ, կարոտելու եմ, ասաց` “Հա, գիտեմ, գնում ես “Beautiful Sunday” երգես”: Իսկ ամենամեծ քրոջս աղջիկը` 13-ամյա Լիանան, ինձ համար տորթ է թխել, վրան ռուսերով գրել` բարի թռիչք: Քույրերիս շնորհիվ վեց երեխայի “ստաժավոր” մորաքույր եմ:)”:

Ըստ նախատեսվածի` Կանադայում Նարինեն ակումբային մի քանի համերգ կտա


Ի դեպ, օրեր առաջ Նարինեն ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի  բաժինը. “Շատ լավ ավարտեցի, նույնիսկ հավակնում էի կարմիր դիպլոմի, բայց գույնն ինձ համար կարեւոր նշանակություն չունի, ամենակարեւորը ուսանողական տարիներիս ստացած գիտելիքներն ու լավ դասախոսներն են: Մի քանի օրից հանձման արարողությունն է լինելու, ցավոք, Երեւանում չեմ լինի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Նարե ջան Մկրտչյանի եւ Նարինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին