Նարեկ Հախնազարյան
Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի համերգի սկզբում հնչեց Պյոտր Իլիչ Չայկովսկու նախերգանքը
Համերգային ծրագիրը եզրափակվեց Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 5-ով
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը
Չայկովսկու անվան միջազգային մրցույթում Նարեկն արժանացավ ոսկե մեդալի, ինչպես նաեւ հանդիսատեսի համակրանքին
Նարեկը նվագում է 1698 թվականին Դավիդ Տեխլերի կերտած թավջութակով, որը նրան տրամադրել է հանրահայտ Ժակ Ֆրանսեզի թոռնուհին
Հանդիսատեսը հոտնկայս ողջունեց երիտասարդ թավջութակահարին
Երաժիշտը մրցանակների է արժանացել նաեւ Կորեայում, ԱՄՆ-ում անցկացված միջազգային մրցույթներում
Հաղթանակից հետո սա Նարեկի առաջին այցն ու համերգն էր Երեւանում
Նարեկն արժանացել է նաեւ ՀՀ նախագահի մրցանակին
“Արտասահմանում երբեք չեմ նեղվում ազգությանս համար, հայ լինելս ինձ մշտապես ուժ է տալիս”. Նարեկ Հախնազարյան
Նարեկ Հախնազարյանը, Էդուարդ Թոփչյանն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Նարեկ Հախնազարյան. “Թավջութակը ինձ համար, անկասկած, կին է” :)
Նարեկ Հախնազարյանն ու Էդուարդ Թոփչյանը
Նարեկի երաժշտական ճանապարհը սկսվել է փոքր հասակից` ջութակահար Սուրեն եւ դաշնակահար Գայանե Հախնազարյանների ընտանիքում