Անահիտ Կիրակոսյանի կրտսեր որդին 7 ամսականում հանել է իր առաջին ատամիկը: Թեեւ փոքրիկ Մհերը դեռ մեկ ատամիկ ունի, ծնողները շտապել են կազմակերպել ատամհատիկի արարողությունը: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ արարողակարգն իրենց տանն են կազմակերպել` հրավիրելով ամենամտերիմ հարազատներին:
«Փոքրիկս օրվա ընթացքում շատ զարմացած էր, երեւի պատճառն այն էր, որ միանգամից տեսավ մեր բոլոր հարազատներին, ժպտում էր բոլորին եւ շատ ուրախ էր»,-նշել է Անահիտը:
Անահիտ Կիրակոսյանը՝ որդիների հետ
Բուն արարողության ժամանակ տղան միանգամից մի քանի թղթիկ է վերցրել. «Դերասան, լրագրող, մարզիչ… Կարծում եմ` կարեւորը մարդ մասնագիտությունն ունենալն է եւ ազգին պիտանի զավակ լինելը: Մնացածն ուղղակի դրական լիցքեր են, որ այդ պահին ստանում ենք»,-շեշտել է դերասանուհին:
Փոքրիկ Մհերին առողջ ատամիկներ ենք մաղթում:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Կիրակոսյանը


×
13,394





