×


Նախագծի մասին

BRAVO.am` նոր դիզայնով, կրկին հետաքրքիր բովանդակությամբ :)

Հարգելի այցելու,

BRAVO.am-ն ամենօրյա ուղեկիցդ է 2009 թվականի հոկտեմբերից: Ընդամենը մեկ տարվա ընթացքում մեր կայքին հաջողվեց դառնալ ամենառեյտինգայինը ժամանցային ոլորտում եւ տեղեկատվության առաջնային աղբյուրը շոու-բիզնեսով եւ մշակույթով հետաքրքրվողների համար:):

Սակայն իրականում BRAVO-ի արմատները շատ ավելի հին են՝ 1992 թվականում, երբ Երեւանում սկսեց հրատարակվել, իսկ հետագայում մեծ մասսայականություն ձեռք բերեց “Բռավո” երիտասարդական շաբաթաթերթը: Հարկ է նշել, որ թե “Բռավո”-ի, եւ թե BRAVO.am-ի ակունքներում կանգնած են միեւնույն մարդիկ: Ի սկզբանե, երբ որոշեցինք վերստեղծել BRAVO-ն ինտերնետային տիրույթում, մեր առջեւ նպատակ էինք դրել վերականգնել այն երիտասարդական բովը, խանդավառությունը, որը բնորոշ էր համարյա 20 տարվա վաղեմության մեր թերթին:):

2011 թվականը BRAVO.am-ը դիմավորեց արդեն որպես Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի գլխավոր` “Գրան Պրի” մրցանակակիր, ինչպես նաեւ լավագույնը ճանաչվեց “Էլ. զվարճանք” անվանակարգում:

Այս տարվա ընթացքում եւս արդեն իսկ կայացած BRAVO.am-ը, որի ամսական այցելությունների թիվը մոտենում է 500 000-ին, ամրացրել է իր դիրքերը համացանցում` դառնալով երիտասարդների, ինչպեւ նաեւ հայկական եւ համաշխարհային շոու-բիզնեսի վերջին թարմ նորություններով եւ մշակույթով հետաքրքրվողների բովանդակալից, հետաքրքիր, թարմ, գունեղ ընկերը:

BRAVO.am-ում շեշտը դրվում է բովանդակության վրա. մեր նյութերի գերակշռող մասը հեղինակային է, ֆոտոշարքերի 90%-ը եւս պատրաստում են մեր լուսանկարիչները:

Միեւնույն ժամանակ BRAVO.am-ը կարեւորվում է նաեւ նյութերի մատուցման ձեւն ու կայքի դիզայնը, որը փոխվել է` այն դարձնելով ավելի հետաքրքիր ու պրոֆեսիոնալ, ընթերցողների համար ավելի հարմարավետ ու հաճելի:

Նոր դիզայնով ու այլ փոփոխություններով BRAVO.am-ի հետ ծանոթանալու համար առաջարկում ենք հենց հիմա “փորփրել” կայքը;):

BRAVO.am կայքը Mediamax ինտերնետային հոլդինգի նախագծերից մեկն է: Ձեր առաջարկությունները, ցանկություններն ու կարծիքները կարեւոր են մեզ համար: Ձեր նամակները ուղարկեք bravo@mediamax.am հասցեին, կամ զանգահարեք մեզ (+37410) 54 54 31 հեռախոսահամարով:

 

Բարի ժամանց, Մեդիամաքս

Quality Sign BW