Անուշիկ Ալավերդյանի համար 2011 թվականի ավարտը նշանավորվել է եվրոպական ճանապարհորդությամբ. եղել է Նիդեռլանդներում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Երգչուհին օրերս է Երեւան վերադարձել՝ ընտանիքի հետ դիմավորելու Ամանորը:
Անուշիկ Ալավերդյանն Ամստերդամում
Անուշիկի տարերքը
Անուշիկը սկզբում ուղեւորվել է Հոլանդիա՝ մորեղբայրների ընտանիքների մոտ: “Որոշել էի այս տարի անպայման հարազատներիս այցելել: Հիշողություններս աննկարագրելի են, տպավորված եմ եւ ուզում եմ հաջորդ տարի կրկին մեկնել”, - BRAVO.am-ին պատմել է երգչուհին:
Նիդեռլանդներում Անուշիկն իր տարերքի մեջ է եղել՝ հեծանիվ է վարել:): Հասցրել է լինել մայրաքաղաքում՝ Ամստերդամում, եւ Ռոտերդամում. “Չկար մի բան, որ չհավանեի: Որպես զբոսաշրջիկ՝ ամեն օրս վայելել եմ: Հիմնականում բնակվել եմ Փաթենում, ուր հեքիաթային բնություն, մաքուր օդ ու գեղեցիկ զարդարված տներ էին”:
Գերմանիայում երգչուհին շրջել է այնտեղ բնակվող ընկերուհու ուղեկցությամբ. “Ինձ համար զարմանալի էր, որ շատ տաղանդավոր երաժիշտներ Բեռլինի փողոցներում կիթառ էին նվագում ու երգում՝ վաճառելով իրենց ձայնասկավառակները: Նաեւ եղել եմ մի վայրում, որտեղ գերմանացի տատիկ-պապիկներն ազգային տարազներով պարում ու տաք գինի էին խմում: Զվարճալի օր անցկացրինք իրենց հետ”:
Անուշիկ Ալավերդյանը Փարիզում
Բեռլինյան հիշողությունների շարքում Անուշիկը չի մոռանա մի տհաճ դեպքի մասին, երբ գողացել են իր պայուսակը. “Խանութներից մեկում հագուստ էի ընտրում, չեմ էլ հիշում՝ ինչպես գողացան բջջային հեռախոսս ու պայուսակս, լարված օր էր, ոստիկանություն դիմեցինք, բայց ապարդյուն”:
Փարիզյան մոտիվներով
Ֆրանսիայում երգչուհին առաջինը գնացել է տեսնելու Էյֆելյան աշտարակն ու Փարիզի Աստվածամոր տաճարը. “Մի քանի չինացի հենց տաճարում եկան մեզ հետ նկարվեցին, այդպես էլ չհասկացա՝ ինչու, երեւի ինչ-որ մեկին նմանեցրել էին”:
Անուշիկն ընկերների համար հուշանվերներ է բերել, իսկ իր համար՝ Մերլին Մոնրոյի նկարը: Թե որքան գումար է ծախսել երգչուհին եվրոպական ճամփորդության ընթացքում, հստակ չի հաշվել, բայց BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իր վաստակած գումարը եւ հայրիկի ֆինանսական օժանդակությունը բավականացրել են:
Անուշիկ Ալավերդյանը Մադամ Տյուսոյի թանգարանում
2012-ի ցանկությունները
Անուշիկ Ալավերդյանի համար անցնող տարին նշանավորվել է նաեւ ակումբային առաջին մենահամերգով: Ցանկություն ունի հաջորդ տարի կրկին մենահամերգով ներկայանալ, իսկ տարվա սկզբին եթերում կլինի իր եւ Էմմա Պետրոսյանի զուգերգի տեսահոլովակը: 2012-ի նպատակների մեջ երգչուհին չի նշել ամուսնությունը. “Դեռ նշանվածի կարգավիճակում եմ, հաջորդ տարվա համար ամուսնություն չենք պլանավորել”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից եւ “New Art Studio”-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: