×


Անուշիկ Մանուկյանի վերադարձը՝ կես տարով

Մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանը, ով ամուսնությունից հետո բնակություն էր հաստատել Ֆրանսիայում, մեկ ամիս է՝ ընտանիքի հետ հայրենիքում է: Պարզվում է` նա այստեղ մնալու ծրագրեր ունի:

«Մինչեւ սեպտեմբեր, եթե ոչ ավելի, կլինենք Հայաստանում: Շատ աշխատանքներ ունենք, որոնք կփորձենք իրագործել»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է մոդելը եւ ավելացրել, որ այս շրջանում ոչ միայն նկարահանումների է մասնակցում որպես մոդել, այլեւ աշխատում է պարային ստուդիայում. նպատակ ունի Երեւանում բացել պարի եւ մոդելային ստուդիա:

Անուշիկ Մանուկյանը


Անդրադառնալով Ֆրանսիայից վերադառնալուն՝ նա ասել է.«Կարծում եմ` Հայաստանից լավ տեղ չկա, եւ որտեղ էլ որ լինեմ, չեմ կարող հարմարվել»:

Անուշիկը նշել է նաեւ, որ որդին այս շրջանում ստանում է տատիկի եւ պապիկի ջերմությունն ու սերը:

Վերջերս մոդելը համագործակցել է դիզայներ Արեւիկ Սիմոնյանի հետ՝ նոր ֆոտոշարքի շրջանակում կրելով նրա մոդելավորած զգեստները:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անուշիկ Մանուկյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին