BRAVO.am-ն իր այցելուներին առաջարկում է մասնակցել հերթական մրցույթին: Այս անգամ մրցույթի մեր գործընկերն է «Այլ կերպ» ընկերությունը, որը ներկայանում է «Այլ կերպ» եւ «Մի շնչով» սեղանի ինտելեկտուալ խաղերով։
«Այլ կերպ» հայալեզու խաղը ստեղծվել է 2014 թվականին` դառնալով հաճելի զբաղմունք զվարճալի եւ օգտակար ժամանցի սիրահարների համար: Այն խաղում են հավաքույթներին, տանը, սրճարանում, ակումբում, ճամփորդելիս` ընկերների, գործընկերների, ընտանիքի անդամների հետ եւ ոչ միայն:):
Մեկ տարի անց հեղինակները թողարկեցին մեկ այլ ինտելեկտուալ խաղ՝ «Մի շնչով», որը թեեւ սկզբունքորեն այլ խաղ է, բայց կրկին անգամ հիմքում կրում է հայերենի ու հայկականի իմացությունը:
Այս խաղերին որպես հաջողված բիզնես նախագիծ անդրադարձել է նաեւ գործարար ոլորտի ամենահեղինակավոր կայքը Հայաստանում՝ Banks.am-ը:
Սեղանի խաղը խթանում է հայերեն բառերի գործածությունը եւ զարգացնում հայերեն բացատրվելու ունակությունը: Նշենք, որ «Այլ կերպ» ընկերության բոլոր խաղերը երաշխավորված են ՀՀ Լեզվի պետական տեսչության կողմից` որպես հայերեն բանավոր հաղորդակցությունը զարգացնող ժամանցային միջոց, նաեւ ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի կողմից` որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ:
Մրցույթին մասնակցելու համար BRAVO.am-ի այցելուները պետք է պատասխանեն ստորեւ ներկայացված 5 հարցին եւ պատասխաններն ուղարկեն bravo@mediamax.am հասցեով` դրան կցելով ուղարկողի անունը, ազգանունը եւ կոնտակտային տվյալները` էլ. հասցե եւ հեռախոսահամար: Անհրաժեշտ է նաեւ «հավանել» BRAVO.am կայքի եւ «Այլկերպ»-ի «ֆեյսբուքյան» էջերը:
Պատասխանները հարկավոր է ուղարկել մինչեւ ս.թ. օգոստոսի 14-ը ներառյալ` subject-ի տողում Aylkerp contest նշումով: Այլ նշումներով պատասխանները չեն դիտարկվելու:
Եվ այսպես, ահա մրցույթի հարցերը.
1. Խոսքի մաս, որը դրվում է բայի առջեւ եւ ծանոթություն է տալիս նրա մասին:
2. Հայերենի բաղաձայնների ո՞ր խմբին են պատկանում լ, մ, ռ, յ հնչյուններն` ըստ ձայնի եւ աղմուկի պարունակության:
3. Բացատրեք ԱՆՐԱԿ բառի նշանակությունն այլ կերպ:
4. Բացատրեք ՍՈՓԵՍՏ բառի նշանակությունն այլ կերպ:
5. Ե՞րբ եւ որտե՞ղ է տեղի ունեցել «Մի շնչով» խաղի շնորհանդեսն ու առաջին մրցաշարը:
Եվ այսպես, մրցույթի երեք հաղթողի համար սահմանված են հետեւյալ մրցանակները.
1.Առաջինը բոլոր հարցերին ճիշտ պատասխանողը կստանա «Այլ կերպ» խաղն իր հավելվածով եւ «Մի շնչով» խաղը:
2. Երկրորդ բոլոր հարցերին ճիշտ պատասխանողը կստանա «Այլ կերպ» խաղն իր հավելվածով:
3. Երրորդ բոլոր հարցերին ճիշտ պատասխանողը կստանա «Մի շնչով» խաղը:
Հաղթող մասնակիցները հաղթանակի մասին կազմակերպիչների կողմից կտեղեկացվեն օգօստոսի 15 -ին:
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: