×


Էվա Խաչատրյան.«Ֆոտոշարքս անկեղծ է, ոչ թե սեքսուալ»

Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը, ով այս շրջանում հանդես է գալիս նաեւ “Ֆուլ Հաուս” սիթքոմում, նոր ֆոտոշարք ունի, որի հեղինակն Արվին Քոչարյանն է: Նրա խոսքով` լուսանկարչի հետ բազմիցս աշխատելու առիթներ է ունեցել.«Մեր ներկայացումների պաստառների լուսանկարները հիմնականում նա է անում: Սա անհատական առաջին համագործակցությունն էր, որն էլ հաջողությամբ պսակվեց»:

Էվա Խաչատրյանը


Էվան BRAVO.am-ին հայտնել է, որ ֆոտոշարքի ոճով զբաղվել է Արվինը.«Նա ինձ մի քանի տարբերակ առաջարկեց, ես ընտրեցի: Շղարշով ծածկված լուսանկարները հանպատրաստից են արվել. տաղավարում որոշեցինք: Աշխատել ենք անմիջական եւ ջերմ մթնոլորտում»:

Էվա Խաչատրյանը


Լուսանկարվել սիրող դերասնուհին նշել է, որ վատ մեկնաբանություններն իրեն չեն ընկճում.«Մեր ոլորտի մարդիկ մշտապես քննադատությունների կենտրոնում են: Ինչ ոճով էլ լիներ ֆոտոշարքը, միեւնույն է` քննարկելու էին ու քննադատեին: Արդեն իմունիտետ ունեմ, բացի դա, ֆոտոշարքն անկեղծ է, ոչ թե սեքսուալ: Վստահում եմ Արվինին. նա լավ գիտի` ինչ է ստանալու, ուստի մտավախություն չեմ ունեցել»:

Էվա Խաչատրյանը


Էվան վերհիշել է նաեւ իր առաջին ֆոտոշարքը, որն իրականացրել է 15 տարեկանում.«Բավական ինքնավստահ էի: Ափսոս, այդ լուսանկարները հիմա չունեմ»:

Դերասանուհին վաղը նշելու է 25-ամյակը: Նա հայտնել է, որ աշխատանքային գերզբաղված առօրյայի պատճառով ծննդյան խնջույք չի կազմակերպի.«Տարեդարձս կտոնեմ իմ հարազատ թատրոնում` գործընկերներիս հետ»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW