×


Հայկ Կասպարովը շուտով կնշանադրվի: )

Հայկ Կասպարովի սիրտն արդեն զբաղված է, իսկ նշանադրությունն ու ամուսնությունը սարերի ետեւում չեն:): BRAVO.am-ին երգիչը պատմել է` հինգ ամիս առաջ է ծանոթացել ապագա կնոջ հետ. “Սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին մենք կնշանադրվենք:)”: Երգիչն ասել է, որ հարսանիք չի լինի, նշանադրությունից հետո սիրելիի հետ կմեկնեն ճամփորդության:

Հայկ Կասպարովը


Օրերս երգիչը նոր տեսահոլովակ է նկարահանել “Ես կամ նա” երգ հիման վրա: Երգի հեղինակը Հայկն է, խոսքերը գրել է Մարինե Պետրոսյանը: Տեսահոլովակն ամբողջությամբ կկառուցվի գրաֆիկական կադրերով, իսկ գրաֆիկական մոնտաժը կանի Արմեն Օհանյանը: Հայկը նշել է, որ պատրաստվում է համանուն ձայնասկավառակ թողարկել. “Ձայնասկավառակում կլինի 11 երգ եւ 4 ռեմիքս, մնացել է ձայնագրեմ միայն մի երգ”:

Երգիչը պատմել է, որ Էլլա Տարունցից երգ է նվեր ստացել, կոչվում է “Գողանալու եմ”. “Այն հարսանեկան թեմայով է, երբ իմացավ մեր մասին, ասաց, որ անակնկալ ունի, պարզվեց՝ երգի տեսքով է:)”,- ասել է Հայկը:

Հայկ Կասպարովը


Նա նշել է, որ նոր տեսահոլովակը պատրաստ կլինի սեպտեմբերի սկզբին, իսկ ձայնասկավառակը շնորհանդես չի ունենա, քանի որ երկրից բացակայելու է: “Ես կամ նա” ձայնասկավառակը  Հայկ Կասպարովը կնվիրի ապագա կնոջը, ում անունը, ելնելով նրա ցանկությունից, երգիչը չնշեց:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հայկ Կասպարովի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW