Հայկ Պետրոսյանի ավագ որդին վերջերս դարձել է 5 տարեկան: Դերասանը BRAVO.am-ին է տրամադրել Նարեկի տարեդարձի լուսանկարները, պատմել տոնական օրվա, նաեւ հեռուստատեսային իր նոր առաջարկի, նկարահանումների եւ զբաղվածության մասին:
«Քանի որ Նարեկն արդեն մեծ էր, ծննդյան օրն իր ուզածով եւ պատկերացրածով կազմակերպեցինք: Նա ուզում էր խաղալ ընկերների, քույր-եղբայրների հետ՝ ժամանցի վայրերից մեկում, այդպես էլ արեցինք: Նաեւ տորթը, ուտելիքներն ու բոլոր խաղերն էին իր ուզածով: Մինչեւ այսօր խոսում է այդ օրվա, իր նվերների մասին»,-պատմել է Հայկը:
Հայկ Պետրոսյանի ընտանիքը
Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանը խոսել է նաեւ ստեղծագործական նորությունների մասին.«Այժմ թատրոնում 3 նոր ներկայացում է բեմադրվում, որոնցից երկուսում զբաղված եմ: Պրեմիերաները նախատեսված են գարնանը: Խաղում եմ «Քասթինգ» տրագիկոմեդիայում եւ «Ննջասենյակային զավեշտ» կատակերգության մեջ»:
Դերասանի ամենօրյա փորձերին միացել է նաեւ սերիալային նոր առաջարկը.«Ճիշտ է՝ սիրում եմ սերիալային դադարները, բայց այս ընթացքում լիարժեք կամ իմ սրտով դեր չէի ունեցել: Իսկ այժմ առաջարկ ունեմ եւ խաղում եմ 25 մասանոց նոր սերիալում, որի մանրամասները չեմ կարող բացահայտել: Միայն կասեմ, որ շատ լավ եւ դրական կերպարով եմ հանդես գալու. մարմնավորում եմ մի տղայի, ում համար առաջնային է ընտանիքը, ընտանեկան եւ մեր հայկական ավանդույթները»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հայկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: