Պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանն օրերս իր 35-ամյակի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել բացօթյա ռեստորանային համալիրներից մեկում` հրավիրելով հարազատներին, ընկերներին եւ իր թիմի անդամներին: Հոբելյարը տոնական օրվա մանրամասները պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
Ելենա Արշակյանն` ամուսնու հետ
«Ծնունդս սկսվել է կեսգիշերին. նստած էի երեւանյան սրճարաններից մեկում, հյուրերիս հետ զրուցում էի, մեկ էլ նկարահանող խումբս եկավ, շնորհավորեցին, շատ ջերմ անակնկալ էր, հուզվել էի»,-պատմել է նա:
Ելենա Արշակյանի 35-ամյակին
Ելենան անակնկալների պակաս չի ունեցել, ասում է՝ այդ հույզերը չի փոխի ամենաթանկարժեք նվերների հետ.«Ասել` շնորհակալ եմ այն անակնկալների եւ զգացողությունների համար, որ այդ օրն ունեցա, շատ քիչ կլինի: Երբ ընկերներս, նկարահանող խումբը զանգում եւ հարցնում էին՝ ինչ նվիրել, ասում էի՝ ինձ նվիրեք էմոցիաներ, զգացողություններ, որոնք ամենաթանկն են ինձ համար: Ինձ համար ամենակարեւորն այն հույզերն ու զգացմունքներն էին, որ ինձ նվիրեցին իմ ընկերները»:
Սարգիս Եղիազարյանը եւ Նաստասյա Գոլովկոն
«Պատվից առավել» եւ «Մոր խոստումը» սերիալների անձնակազմերը ռեստորանում անակնկալ են մատուցել Ելենային. նրանք ծիծաղաշարժ տեսանյութեր էին պատրաստել դերասանների եւ ստեղծագործական խմբի անդամների մասնակցությամբ, որոնք դիտելիս պրոդյուսերը հուզվել է եւ անգնահատելի նվեր է համարում:
Աշոտ Հակոբյանը եւ Սարգիս Գրիգորյանը
Սա երեկոյի միակ հուզիչ պահը չի եղել: Խնջույքին ներկա չէր Ելենայի քավորը` Արթուր Ապրեսովը, ով անցած տարի մահացավ: Ելենան հատուկ տեսանյութ էր պատրաստել, որն անսահման հուզեց ներկաներին: Ռեժիսորի տոնին ներկա չէին նաեւ ծնողները` առողջական խնդիրների պատճառով, նրա կողքին էր միայն իր պաշտելի տատիկը:
Արտաշես Ալեքսանյանը տիկնոջ հետ` Ելենա Արշակյանի 35-ամյակին
«Ներկա էին իմ ամենամտերիմները, նույնիսկ իմ մանկապարտեզի ընկերները, դասարանցի, համակուրսեցիներ, քավորիս քույրն էր Ղրիմից ժամանել, բոլոր այն մարդիկ, ում հետ երկար տարիներ աշխատում եմ, դերասանններից այն մարդիկ, ովքեր տարիների ընթացքում ցույց են տվել իրենց մարդկային բարձր որակները եւ իմ ընտանիքի ընկերներն են դարձել: Հրավիրված էին դրսում ապրող ընկերներիցս շատերը, ովքեր եկել մասնակցել են: Ինչպես Անի Երանյանն է ասում՝ «Ելենան առանց ինձ ծնունդ չի նշում», այնպես էլ` ես: Իսկապես այդպես է, եթե ֆիզիկապես կարողանում ենք ոտքի վրա կանգնել, երկրագնդի որ մասում էլ լինենք, միշտ գնում ենք ծննդյան տոնին: Անին մեկ օրով եկավ, մասնակցեց, գնաց»:
BRAVO.am-ը շնորհավորում է Ելենային եւ նպատակների իրականացում մաղթում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ելենայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: