2011 թվականին “աստղային” բազմաթիվ զույգեր իրար հավերժ սիրելու եւ հավատարմության խոստում տվեցին: Անցած տարին նշանավորվեց ամուսնություններով ու երեխաների ծնունդներով, անպակաս էին նաեւ ամուսնալուծությունները: 2012 թվականը կընթանա վիշապի խորհրդի ներքո, այնպես որ, կիրքն ու սերն այս տարի եւս անպակաս են լինելու:):
Քրիստինե Պեպելյանը
Նշենք, որ Քրիստինե Պեպելյանն է 2012 թվական մուտք գործել ամուսնացած կնոջ կարգավիճակում: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հաստատել է լուրը, նշել, որ “իր հարսանիքը տեղի է ունեցել Նոր տարուց մի քանի օր առաջ”: Եվ այսպես, ներկայացնում ենք հայտնի այն զույգերին, ովքեր ամենայն հավանականությամբ իրենց կյանքները պաշտոնապես կկապեն հենց այս տարի:):
Լանա Խաչատրյանը
Սերն 2011-ի սկզբին այցելել է Լանա Խաչատրյանին: Աղջկա ընտրյալը՝ Տիգրանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, երգչուհուց մեծ է երեք տարով: “Իմ կողքին կայացած ու հասուն մարդ է, չնայած՝ 25 տարեկան է: Նրա հետ պատրաստ եմ ապրել մնացյալ կյանքս”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Լանան` նշելով, որ այս տարի են պլանավորում նշանվել: Երգչուհին սիրելիի հետ լուսանկարներ դեռ չի հրապարակում, հավանաբար հենց 2012-ին էլ կտեսնենք նաեւ հարսանեկան լուսանկարները ;):
Խորեն Լեւոնյանն ու Լիլուն
Չեն դադարում այն շշուկները, որ նախորդ տարի ձեւավորված Լիլիթ եւ Խորեն Լեւոնյան զույգը կամուսնանա այս տարի, թեեւ տարեվերջին BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել էր, որ իր ընտրյալի հետ դեռեւս չեն պատրաստվում նշանվել. “Նշանադրության մտադրություն դեռ չունենք, 2012-ի համար եւս ոչ մի հստակ ծրագիր չկա: Հիմա անձնականից չեմ ուզում շատ խոսել, մեր հարաբերություններն այս պահին շատ նորմալ ու բնական ընթացքի մեջ են”:
Ալեքսանդր Մայիլյանն ու Անուշիկ Ալավերդյանը
Ալեքսանդր է Անուշիկ Ալավերդյանի ընտրյալի անունը: Չնայած` երգչուհին 2012-ի պլաններում չի նշում ամուսնությունը, բայց զույգը վաղուց նշանադրված է, եւ ամուսնությունը հաստատ սարերի ետեւում չէ:):
Հայկ Շահբազյանն ու Արեւիկ Ալավերդյանը
Նախորդ տարի նշանադրվել է նաեւ Անուշիկի քույրիկը` Արեւիկ Ալավերդյանը: Երգչուհու ընտրյալը Ֆրանսիայում բնակվող Հայկ Շահբազյանն է: BRAVO.am-ի հետ զրույցում Արեւիկը նշել է, որ գուցե 2012-ին Երեւանում “մեծ հարսանիք կազմակերպեն”:
Մարիաննան ու Արման Մանուկյանը
2011-ին նշանվել է նաեւ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը: Նշանադրությունը տեղի ունեցավ երգչուհու 20-ամյակի օրը` նոյեմբերի 17-ին: Աղջկա ընտրյալն Արման Մանուկյանն է:
Արամեն եւ Աննա Թովմասյանը
Արամեի երկրպագուհիներն, իհարկե, մեծ շոկ ապրեցին` իմանալով, որ իրենց կուռքը սիրելի ունի: Երգչի ընտրյալն է երգչուհի Աննա Թովմասյանը: Զույգը դեռեւս նշանադրված էլ չէ, բայց 2012 թվականն առջեւում է ;):
Հասմիկ Ղարիբյանը
Նշենք, որ իր ընտրյալին է գտել նաեւ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը: Այս զույգի սիրո պատմությանը խոստանում ենք անդրադառնալ առաջիկայում:):
Ջասթին Թիմբերլեյքն ու Ջեսիկա Բիելը
Արտասահմանյան աստղային առաջին զույգը, որ այս տարի ամուսնանալու հայտարարություն արեց, երգիչ Ջասթին Թիմբերլեյքն ու դերասանուհի Ջեսիկա Բիելն էին: Ե՞րբ եւ ինչպե՞ս կանցնի հայտնի զույգի հարսանիքը, կիմանանք ավելի ուշ, իսկ այժմ նշենք նաեւ 2012-ին ամուսնանալ պատրաստվող այլ անվանիների:
Բրիթնի Սփիրզն ու Ջեյսոն Տրավիկը
Երրորդ անգամ պատրաստվում է ամուսնանալ Բրիթնի Սփիրզը: 30-ամյա երգչուհուն իր կինը դառնալու առաջարկություն է արել Ջեյսոն Տրավիկը, ով հանդիսանում է փոփ աստղի նախկին գործակալը:
Դրյու Բերիմորը եւ Վիլ Քոփելմենը
Դերասանուհի Դրյու Բերիմորը եւ արվեստագետ Վիլ Քոփելմենը նշանադրվել են ու պատրաստվում են հարսանիքին: Նրանք մեկ տարի է, ինչ հանդիպում են: Սա կլինի դերասանուհու երրորդ ամուսնությունը:
Սթիվեն Թայլերը եւ Էրին Բրեդին
Սերը տարիք չի հարցնում, իսկ այս տարի պատրաստվում է ամուսնանալ “Aerosmith’’ խմբի լեգենդար վոկալիստ, 63-ամյա Սթիվեն Թայլերը: Նրա ընտրյալն է 38-ամյա Էրին Բրեդին, հանդիպում են 2006 թվականից, նշանվել են նախորդ տարի: Սա Սթիվենի երրորդ ամուսնությունն է:
Արեթա Ֆրանկլինը եւ Վիլյամ Վիլքերսոնը
“Սերը տարիք չի հարցնում’’ շարքից է նաեւ լեգենդար ջազ-երգչուհի, 69-ամյա Արեթա Ֆրանկլինի` առաջիկայում կայանալիք ամուսնությունը: “Գրեմմի” մրցանակի արժանացած ջազ լեգենդի ընտրյալն իր գործընկեր Վիլյամ Վիլքերսոնն է: Զույգն արդեն երկար ժամանակ է` հանդիպում է, իսկ նշանվել են անցյալ տարի: Երգչուհին խոստովանել է, որ հարսանյաց արարողությունը հավանաբար տեղի կունենա Մայամիում:
Մայքլ Ջորդանն ու Իվետ Պրիետոն
Կամուսնանան նաեւ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն ու կուբացի մոդել Իվետ Պրիետոն: Նրանք եւս նշանադրվել են անցյալ տարվա դեկտեմբերին: Զույգը հանդիպում է 2009 թվականից: Մայքլն ամուսնալուծվել է 2006-ին:
Ռաֆայել Նադալը եւ Մարիա Ֆրանցիսկա Պերելոն
Ամուրիների շարքերը կլքի նաեւ Ռաֆայել Նադալը: Թենիսիստի ընտրյալն է Մարիա Ֆրանցիսկա Պերելոն: 25-ամյա Ռաֆայելը հանդիպում է Մարիայի հետ 2005 թվականից:
BRAVO.am-ը հավերժ սեր է մաղթում իրենց կեսերին գտած հայտնիներին: 2012-ին թող իրենց միակին գտնեն նաեւ Նազենի Հովհաննիսյանը, Հասմիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Էմմին, Աննա Խաչատրյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Լուսինան, Անդրեն, Գարիկը, Միշոն եւ Քիմ Քարդաշյանը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: