×


Հրապարակվել են Բեյոնսեի ելույթի “չստացված կադրերը”

Նոր Օռլեանում օրերս կայացած “Super Bowl 2013” ամերիկյան ֆուտբոլի ազգային առաջնությունը, որն ավարտվել է “Բալտիմոր”-ի հաղթանակով, իր ելույթով առավել հիշարժան է դարձրել երգչուհի Բեյոնսեն:

Բեյոնսեն


Խաղը դիտելու եկած ֆուտբոլասերների համար նա կատարել է “Love on Top”, “Crazy in Love” եւ “End of Time” հիթերը: Վերջում Բեյոնսեին են միացել նախկին` “Destiny`s Child” խմբից Քելի Ռոուլանդն ու Միշել Ուիլյամսը:

Բեյոնսեն


Հանդիսատեսը բուռն է ընդունել վերամիավորված խմբի առաջին ելույթը տարիներ տեւած դադարից հետո: Աղջիկները կատարել են սիրված ու հայտնի հիթերից “Bootylicious”-ն ու “Independent Women”-ը: Համերգի ընթացքում երգել են նաեւ Ալիշա Քիզն ու Ջենիֆեր Հադսոնը:

Բեյոնսեն


Բեյոնսեի` պարերով լի ելույթի “չստացված կադրերն” է հրապարակել “Buzzfeed” կայքը, որոնք էլ առաջարկում ենք դիտել: Ստորեւ տեղադրված է նաեւ վիդեոտարբերակը:

Պատրաստեց լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` buzzfeed.com

Կարդալ ավելին

Quality Sign BW