×


“Հրեշտակ” Ադրիանա Լիման երկրորդ անգամ կմայրանա

“Victoria’s Secret”-ի հրեշտակների շրջանում իսկական “բեյբի-բում” է:): Պատմել ենք,  որ առաջնեկին է սպասում Լիլի Օլդրիջը, երկրորդ զավակին՝ Ալեսանդրա Ամբրոսիոն: Օրերս իր հղիության մասին լուրը հաստատել է նաեւ Ադրիանա Լիման:  

Ադրիանա Լիման ամուսնու՝ Մարկո Յարիչի հետ


30-ամյա գեղեցկուհին եւ ամուսինը՝ NBA նախկին խաղացող Մարկո Յարիչը, երկրորդ երեխան կունենան: Մոդելի ու բասկետբոլիստի առաջնեկը՝ Վալենտինան, ծնվել է 2009 թվականի նոյեմբերին:   

Ինչպես Լիման է նշել՝ սպասվելիք իրադարձությունն անչափ ուրախացրել է դստերը. “Բոլորս էլ շատ հուզված եւ երջանիկ ենք: Վալենտինան անընդհատ օդային համբույրներ է ուղարկում փորիս՝  ասելով դրանք բալիկի համար են”:

Ադրիանա Լիման


Կրկին մայրանալը, Ադրիանայի խոսքով, իր երազանքն էր.“Ինձ համար աշխարհի լավագույն աշխատանքը մայր լինելն է: Երբեք չեմ ենթադրել, որ կարող է ինչ-որ մեկին այդքան շատ սիրեմ”:

Մոդելը հղիության 5-րդ ամսում է. երեխան լույս աշխարհ կգա աշնանը: Այնպես որ, առաջիկայում գեղեցկուհուն պոդիումի վրա, հավանաբար, չենք տեսնի:):

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW