×


Մահացել է Կարլ Լագերֆելդը

85 տարեկանում Փարիզում մահացել է գերմանացի հայտնի մոդելավորող, «Chanel» նորաձեւության տան գլխավոր դիզայներ եւ ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը: Այս մասին հայտնում է «Le Figaro»-ն:

Մահվան պատճառն առայմ չի հրապարակվել:

Կարլ Լագերֆելդը ծնվել է 1933 թվականին՝ Համբուրգում: 1950-ականներին տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ հետագայում սկսել է համագործակցել «Chloe», «Jean Patou» եւ «Fendi» նորաձեւության տների հետ:

1983 թվականից մինչ օրս Լագերֆելդը եղել է «Chanel» նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը: Նա հայտնի է նաեւ որպես լուսանկարիչ:

«Chanel»-ի այս տարվա գարուն-ամառ հավաքածուն ներկայացնելու համար Կարլ Լագերֆելդը լողափի էր վերածել Փարիզի Մեծ պալատը (Grand Palais): Ինքնատիպ ցուցադրության տեսանյութը՝ ստորեւ:


BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW