Մարիամ Ալեքսանյանը վերջերս կտրել է վարսերը եւ արդեն հասցրել է ոճափոխված տեսքով լուսանկարահանման մասնակցել: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել նոր ֆոտոշարքը, խոսել փոփոխությունների, սիրելիի արձագանքի եւ աշխատանքում ժամանակավոր դադար վերցնելու պատճառի մասին:
«Եթե ժամանակին հարցնեին՝ իմ կյանքում ինչ փոփոխություն կանեմ, կասեի՝ ոչ մի, որովհետեւ փոփոխություններ չեմ սիրում: Բայց վերջերս կտրեցի մազերս: Այս անգամ, կարող եմ ասել, հոգեվիճակս բերեց դրան»,-նշել է նա եւ հավելել, որ հիմա, ինչպես շատերի դեպքում է լինում, կրկին ուզում է երկար վարսեր ունենալ:
Մարիամ Ալեքսանյանը
Խոսելով սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի արձագանքի մասին, Մարիամն ասել է.«Նա բոլոր տեսակի փոփոխություններին դրական է վերաբերվում՝ ի տարբերություն ինձ: Ինքն էլ սիրում է փոփոխութուններ. նույնիսկ փոքրիկ փոփոխությունն իմ արտաքինում նրան դրական հույզեր է փոխանցում»:
Դերասանուհուց հետաքրքրվել ենք՝ հնարավոր է առաջիկայում, օրինակ, շիկահեր դառնա.«Հնարավոր չէ, քանի որ փորձել եմ ժամանակին, եւ բաց երանգներն ինձ չեն սազում: Բաց գույնի վարսերով գեղեցիկ չեմ. դիմագծերս արտահայտիչ են, ու այդ գույնի մազերով ամեն ինչ ավելի մեծ է երեւում դեմքիս»:
Մարիամ Ալեքսանյանը
Այս շրջանում Մարիամը որոշել է ստեղծագործական դադար վերցնել.«Շատ եմ սիրում դադարներ, նոր սերիալի մասին չեմ մտածում: Ունեցել եմ առաջարկ որպես հաղորդավարուհի ներկայանալ, սերիալում խաղալու առաջարկ եւս կար, բայց այժմ դադար եմ ուզում, քանի որ նոր է ավարտվել «Դեպի ճամբար» նախագիծը»:
Ի դեպ, նա վերջերս սկսել է ավտոմեքենա վարել.«Սովորեցրել է մայրիկիս ընկերուհին, նաեւ ավտոդպրոց եմ հաճախել: Վարելու քննությունը մի քիչ դժվար եմ տվել, բայց այժմ վարորդ եմ եւ բավական օրինապահ»,-եզրափակել է Մարիամը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արուսիկ Մարկոսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: