Դերասանուհի-հաղորդավարուհի Մերի Մակարյանն օգոստոսի 12-ին նշեց ծննդյան 31-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը պատմել է ստացած շնորհավորանքների մասին ու ասել, թե ինչպես է նշել իր օրը:
Դերասանուհի-հաղորդավարուհին նշել է 31-ամյակը
«Կեսգիշերին առաջին շնորհավորանքները գործընկերներիցս եմ ստացել, քանի որ աշխատանքի էի: Մեզ մոտ ավանդույթ է դարձել աշխատակազմով նշել տարեդարձերը: Միասին տորթ ենք կերել, լսել եմ նրանց բարեմաղթանքները»,-ասել է դերասանուհին:
Բազմաթիվ զանգերով ու շնորհավորական նամակներով է սկսվել Մերիի առավոտը. «Օրս բարեմաղթանքներով է սկսվել, շատ ուրախ եմ, որ այսքան մարդ հիշում ու շնորհավորում է ինձ, իսկ փոքր քույրս անակնկալ շնորհավորական տեսանյութ էր ուղարկել»:
Մերի Մակարյանն ու Մարինկա Խաչատրյանը
Ամփոփելով իր կյանքի 31 տարիները՝ հաղորդավարուհին ասել է. «Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ այժմ ունեմ` աշխատանք, ապրուստի միջոց, հայտնիություն, ընկերներ ու շրջապատ: Չեմ կարող առանձնացնել որեւէ մեկը, քանի որ դրանք մեկը մյուսի հետ կապված են»:
Դերասանուհի-հաղորդավարուհին նշել է 31-ամյակը
Ծննդյան տորթի մոմերը փչելիս` այս տարի դերասանուհին որոշել է հատուկ երազանք չպահել. «Ամեն տարի պահում եմ երազանք ու հետո մոռանում` ինչ էի ուզել: Այս տարի պարզապես փակել եմ աչքերս ու խնդրել` Աստված որոշի`ինչ է պետք ինձ»:
Երեկոյան Մերին մտերիմների, բարեկամների ու ընտանիքի հետ տարեդարձը նշել է Ծաղկաձորում, որտեղ էլ մի քանի օրով կվայելի նաեւ ամառային հանգիստը:
BRAVO.am-ը շնորհավորում է Մերիին ու երազանքների իրականացում մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մերի Մակարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: