×


Մոսո Կարապետյանի ընտանեկան նոր ֆոտոշարքը եւ տխրելու պատճառը

BRAVO.am-ը պատմել է, որ Մոսո Կարապետյանն ընտանիքի հետ մի քանի ամսով Հայաստանում էր: Առիթը «Ֆուլ Հաուս» հումորային նախագծի վերջին եթերաշրջանի նկարահանումներն էին: Հայրենիքում դերասանն ընտանիքի հետ հասցրել է նոր ֆոտոշարք իրականացնել, որն էլ տրամադրել է մեզ:

«Աշխատանքին զուգահեռ վայելում էի ընտանիքիս եւ ընկերներիս ներկայությունը: Ամենակարեւորն այն էր, որ հարազատներս առաջին անգամ տեսան տղայիս: Այդ ամիսների ընթացքում հասցրի լինել Կապանում, Գյումրիում, Վանաձորում եւ այնտեղ տանող ճանապարհների բոլոր փոսերում:)»,-նշել է դերասանը:

Մոսո Կարապետյանը՝ որդու հետ


Մոսոյի խոսքով՝ օրերը հայրենիքում շատ արագ են անցել.«Գեղեցիկ եւ հաճելի բազում պահեր եմ ունեցել: Իսկ լուսանկարահանման միտքը կնոջինս էր. ես այնքան էլ չեմ սիրում նկարվել: Տղաս իրեն շատ լավ պահեց այդ օրը, կարծես սիրում է ֆոտոշարքերի մասնակցել, ինձ պես չէ»:

Դերասանը նշել է նաեւ, որ տխրել է «Ֆուլ Հաուս» նախագծի ավարտի պատճառով, քանի որ այն շատ բան է տվել իրեն.«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կապ ունեին նախագծի հետ: Բայց ամեն ինչ դեռ առջեւում է, նոր նախագիծը եփման փուլում է, եւ հաջողության դեպքում այն կհանձնենք հանդիսատեսի դատին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Infini production-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW