×


Նոր լուսանկարներ՝ «Պատվի համար» հեռուստանովելից

Առաջին ալիքի եթերում գարնանը կցուցադրվի Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի մոտիվներով նկարահանված համանուն հեռուստանովելը, որում իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում: Սցենարի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը:

«Պատվի համար» հեռուստանովելի նկարահանումներին


Թե ինչպես են անցնում 16 մասանոց հեռուստանովելի նկարահանումները, BRAVO.am-ն արդեն պատմել է: Այսօր ներկայացնում ենք նոր լուսանկարներ աշխատանքային ընթացքից, որոնք հրապարակել է Առաջին ալիքը:

«Պատվի համար» հեռուստանովելի նկարահանումներին


21-րդ դարի «Պատվի համարը» էկրան կբարձրանա դերասանական հետաքրքիր կազմով՝ Ռաֆայել Քոթանջյան, Ալեքսանդր Խաչատրյան, Աննա Էլբակյան, Ֆրունզ Ամիրխանյան, Նարինե Պետրոսյան, Մկրտիչ Արզումանյան, Սոս Ջանիբեկյան, Անահիտ Կիրակոսյան, Ջուլիետա Ստեփանյան, Ներսես Ավետիսյան եւ ուրիշներ: Անձնակազմի ամենափոքր անդամն Արամ MP3-ի որդին է՝ Առնո Սարգսյանը:

Ալեքսանդր Խաչատրյանը եւ Ֆրունզ Ամիրխանյանը


«Մենք փորձում ենք ստանալ հուզական, գեղեցիկ, ժամանակակից ու հետաքրքիր ֆիլմ՝ ժամանակ առ ժամանակ հղումներ անելով դասականի պատկերացրած ժամանակաշրջանին, այսինքն՝ պատմությունը պատմելով ոչ միայն 2020-ի կենցաղի միջոցով, այլ նաեւ որոշակի երեւակայություն մտցնելով այդ կենցաղում, ճաշակ թելադրելով: Փորձել ենք հեռուստանովելում խոսել նաեւ դասականի ժամանակներից դուրս հանդիպող որոշ խնդիրների մասին, որոնք կարելի է մատնանշել մեր օրերում»,-մեզ հետ զրույցում նշել է Հրաչ Քեշիշյանը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport