×


Նունե Եսայանը՝ երկրպագուների անակնկալի ու 50-ամյակը մեծ շուքով չնշելու մասին

Այսօր Նունե Եսայանի ծննդյան օրն է: Երգչուհին դառնում է 50 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին ասել է, որ տոնական օրը սկսվել է կեսգիշերից՝ երկրպագուների մատուցած զվարճալի անակնկալով:

«Ժամը 12-ին ամուսինս շամպայն բացեց, որ ընտանիքով նշենք ծնունդս, ու այդ պահին լսվեց դռան թակոցը, մեզ հյուր էին եկել իմ այս տարիների ամենահավատարիմ երկրպագուները՝ մուլտհերոսների հագուստով: Նրանք իմ նկարով գեղեցիկ տորթ, իմ անունով կոնյակ ու ծաղիկներ էին բերել: Չեմ կարող թաքցնել՝ անչափ հուզված էի: Աննկարագելի երջանկություն է նրանց նման ընկերներ ունենալը»,- պատմել է Նունեն:


Երգչուհին տոնական երեկոն ընտանիքի անդամների միջավայրում է անցկացնելու. «Այս տարի մեր ընտանիքը մեծ կորուստ է ունեցել, տարեսկզբին եղբայրս է մահացել, այդ պատճառով մեծ խնջույք կազմակերպելու տրամադրություն չունենք: Երեկոյան ընտանիքիս անդամների հետ կհավաքվենք»,- նշել է նա:

Տոնական տորթի մոմերը փչելիս հոբելյարը խնդրել է Աստծուն պահպանել իր ունեցածը. «Նյութական երազանքերս ինքս կարողանում եմ իրականացնել: Մոմերը փչելիս՝ միայն ցանկացել եմ, որ հարազատներս միշտ կողքիս լինեն»:


Երգչուհին չի վախենում մեծանալուց. «Չեմ վախենում ու չեմ ամաչում տարիքիցս: Ինձ համար ծնվելը, մեծանալն ու դրա տրամաբանական շարունակությունը բնական երեւույթ է, որը բոլորիս հետ էլ լինելու է: Ամեն տարին իր քաղցրությունն ունի: Ծննդյանս օրը միշտ շատ բարձր տրամադրություն եմ ունեցել, շնորհակալություն եմ հայտնել Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ: Շատ երջանիկ կին եմ, հիանալի ընտանիք ունեմ, լավ երեխաներ, ընկերներ ու երկրպագունե: Լավ քաղաքացի եմ, կարողացել եմ շատ բաներ անել իմ երկրի համար»:

BRAVO.am-ը շնորհավորում է Նունե Եսայանին ու նորանոր հաջողություններ մաղթում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել են Նունե Եսայանի երկրպագուները։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW