×


Սոնա Շահգելդյանը շտկել է իրավիճակը:)

Սոնա Շահգելդյանը երկար տարիներ է՝ լուսանկարներ է հրապարակում տարբեր հարսիկների հետ։ Երգչուհու կատարումների ներքո բազում հարսիկներ են դուրս գալ իրենց հայրական տներից, սակայն հենց ինքը հարսի զգեստ այդպես էլ չի կրել։ Օրեր առաջ նա լրացրել է այդ բացը՝ լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

«Երկար ժամանակ է՝ ցանկանում էի հարսանեկան զգեստ հագնել եւ գեղեցիկ ֆոտոշարք ունենալ, այս հարցում ինձ օգնեցին նաեւ լավ դիմահարդարն ու վարսահարդարը: Ի դեպ, հարսի զգեստն էլ առաջինը ես եմ կրել։ Ճիշտ է՝ ամուսնացել եմ առանց հարսանեկան զգեստի, բայց արի ու տես, որ նկարահանմանն ինձ զգացի իրական հարսիկ՝ գեղեցիկ, անկեղծ, պարզ եւ մաքուր»,-ասաց Սոնան:

Սոնա Շահգելդյանը


Երգչուհին մեզ հետ զրույցում ընդգծեց, որ երջանկությունը բնավ հարսանեկան զգեստի մեջ չէ, այլ սիրո, հարգանքի եւ անկեղծության:

Սոնան խոսեց նաեւ ապագա պլաններից՝ նշելով, որ իր երկրպագուների համար պատրաստել է տարատեսակ անակնկալներ. թե՛ երգեր, թե՛ տեսահոլավակներ, կլինեն նաեւ նոր համագործակցություններ։

Տեքստը՝ Մարիամ Հովունու/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սոնա Շահգելդյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW