×


Արամե

Արամե

Երգչի մենահամերգի կիքսերն ու հուզված սիրելին Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Արամեի երեւանյան երկրորդ մենահամերգը: Եթե այն համեմատենք 2009-ին կայացած մենահամերգի հետ, բացահայտ տարբերությունը զգացվում է անգամ լուսանկարներից. նախորդ  մենահամերգի բազմամարդությունն ու աժիոտաժն այս անգամ չի եղել: Նշենք նաեւ, որ համերգը սկսվել է 1 ժամ 40 րոպե ուշացմամբ, քանդվել է բեմի ետնամասը: Չնայած լարվածությանն ու հիասթափությանը` Արամեն բեմ է բարձրացել,  մոտ երկու ժամ երգել ու պարել երկրպագուների համար: Արամեի երեւանյան երկրորդ մենահամերգին “Ներողություն եմ խնդրում ուշացման համար, ուղղակի կան մարդիկ, որոնք շատ անպատասխանատու են, նրանց պատճառով ձեզ սպասեցրել եմ, բայց դուք հիմա պետք է ուրախանաք ու վայելեք ձեր օրը”,-նշել է Արամեն, ում մինչեւ բեմ ուղեկցել են սիրելին` Աննա Թովմասյանը, պրոդյուսերը` Արմեն Ամիրյանը, Արտավազդ Ամիրյանն ու  Մարտին Մկրտչյանն, ով մինչ վերջին պահն ընկերոջը ոգեւորել է` ասելով` ամեն ինչ լավ է լինելու: Երգիչը կատարել է 23 ստեղծագործություն` նոր ձայնասկավառակի բոլոր երգերն ու  սիրված մի քանի հիթ, որոնց ընթացքում երկրպագուները չեն դադարել երգչի անունն ու բրավո (BRAVO.am:)) գոռալ: Արամեն դուետով հանդես է եկել Արմինկայի հետ`կատարելով գուսան Շերամի “Զով գիշեր է” երգը: Համերգային ծրագրի առաջին մասի ավարտին  երգել է Աննա Թովմասյանը` երգչի սիրելին:): “Հիմա բեմ կբարձրանա մի մարդ, ով առաջին քայլերն է անում այս ոլորտում, իմ ցանկությամբ եւ հրավերով է այսօր երգելու”,-ասել է Արամեն ու բեմը հանձնել Աննային, ով ներկայացրել է “Խոսքերն ավելորդ են” երգն ու ողջունել երգչի երկրպագուներին: Anna Tovmasyan and Arame “Ինձ համար շատ հաճելի էր երգել  Արամեի համերգին: Կարծում եմ` շատ լավ համերգ է, մենք շատ ենք պատրաստվել այս օրվան, հիմա էլ ամեն ինչ լավ է ընթանում”,- BRAVO.am-ին ասել է երգչի սիրելին, ով համերգի ողջ ընթացքում հուզված հետեւել է ընկերոջ ելույթին: “Արամեի եւ Աննայի մեջ իրար հանդեպ շատ մեծ սեր եմ տեսնում”. Արմինկա “Մեծ սիրով եմ մասնակցում այս համերգին: Արամեն այն երգիչներից է, ով երգարվեստում ունի իր հստակ  ասելիքը, լավ երգելուց բացի, լավ մարդ է, ինչը շատ կարեւոր է ինձ համար”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Արմինկան` խոսելով  նաեւ Աննայի եւ Արամեի կապի մասին. “Երկուսին էլ շատ սիրում եմ, Աննային դեռ շատ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ շատ լավն է: Նրանք շատ զուսպ են, բայց շատ մեծ սեր եմ տեսնում: Մաղթում եմ ամենալավը, քանի որ նրանք արժանի են նաեւ անձնական երջանկության”: Արմինկան Արամեի երեւանյան երկրորդ մենահամերգին Արամեի երկրպագուները վիրավորվա՞ծ են Դահլիճի` նախորդ անգամվա պես լեփ-լեցուն չլինելն որոշ երկրպագուներ կապեցին Արամեի` սիրելիին գտնելու փաստով` նշելով, որ դա շատ երկրպագուների “նեղացրել” է: “Մենք Արամեին շատ ենք սիրում, կյանքս կտամ իր համար, հիմա սկսել եմ նաեւ Աննային սիրել, բայց բոլորը չեն, որ իմ պես են մտածում: Ունեմ շատ ընկերուհիներ, ովքեր հիասթափված ու նեղացած են Արամեից, հիմա նա ունի իր երգերի հասցեատերը”,- BRAVO.am-ին ասել է իրեն երգչի մոլի երկրպագու համարող 17-ամյա Անին: Արամեի ֆան-ակումբից Ինգայի համար էլ կարեւոր չէր համերգի ուշացումն ու քիչ հանդիսատեսը.  “Արամեն հիմա բեմում է եւ երգում է”: Չնայած մենահամերգի ուշացմանը` հանդիսատեսը լուռ է մնացել, երկրպագուներն, ինչպես իրենք են ասել, փորձել են մտնել Արամեի դրության մեջ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW