Մերկ “ջրահարսն” ու լուսանկարչի բախտը:)
“Երկար ոտքերի ու շքեղ կրծքերի պակաս չունեցող” Սարգիս Վիրաբյանի առջեւ աղջիկները շարունակում են մերկանալ, իհարկե, լուսանկարվելու նպատակով:):
Գործի առումով 2010-ը չտեսնված հաջող համարող լուսանկարիչը այս տարի եւս ինտենսիվորեն “Nude Art”-ով է զբաղվել:
Ձմռանը Սարգիսը կնոջ մերկությունը տոնածառի լույսերով զարդարելու գաղափարը հղացավ ու իր խոսքերով` ամանորյա “նյու” լուսանկար արեց: Ամառն էլ դե ջրահարսերի սեզոնն է ;):
“Շարունակում եմ շատ ակտիվ նկարել: Նոր բազմաթիվ մոդելներ ունեմ: Մոտ տասը օր առաջ էլ իրականացրի վաղուց պլանավորած մի ֆոտոսեսիա”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Վիրաբյանը:
“Մերկ” նկարահանումներն իրականացվել են Ազատի ջրամբարի տարածքում: “Տեղանքը դժվարություններ ստեղծեց. մինչեւ ծնկներս ցեխի մեջ լինելով` փորձում էի շատ արագ աշխատել, քանի որ ցանկացած պահի կարող էին մարդիկ հայտնվել”,- նշեց լուսանկարիչը:
Սարգսի խոսքերով` իր ընտրած մոդելը փորձառու է. մինչ սա միասին աշխատել են. “Գեղեցիկ ֆորմաներով աղջիկ էր պետք, որովհետեւ տաղավարային նկարահանում չէր, երբ կարողանում ես արհեստական լույսերի միջոցով կառուցվածքի թերությունները ծածկել”:
Ազատի ջրամբարը Սարգսին տպավորել է դեռ տարիներ առաջ. “Գնացել էի բնապատկերներ նկարելու: Անչափ հետաքրքիր է ջրի գույնը` յուրահատուկ կանաչ է: Նավակ էլ կար, մոդելս էլ գեղեցիկ էր…Լուսանկարիչը պետք է բախտ էլ ունենա:)”:
“Նուդ” ոճում “ջրահարս” նկարելու ընթացքից Սարգիս Վիրաբյանը հաճույք է ստացել. “Կնոջ մարմինն ու բնությունը, կարծում եմ, հավերժ թեմաներ են ստեղծագործողների համար, լուսանկարիչներին էլ անսպառ գաղափարներ են տալիս”:
Սարգիս Վիրաբյանի ամառային ֆոտոսեսիան եւ տարբեր ժամանակահատվածներում արված այլ լուսանկարները կարող եք դիտել ստորեւ:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` Սարգիս Վիրաբյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: