×


Մարտին Մկրտչյան

Մարտին Մկրտչյան

Երգչի սիրային CD-ի շնորհանդեսը կայացավ:) “Ոսկե կլարնետ” հեռուստածրագիրը ռեստորանային երգիչների համար երաժշտական մրցույթ անցկացրեց, նախագծի հաղթող Մարտին Մկրտչյանն էլ լայն ճանաչում ձեռք բերեց, սիրվեց: Ասածս փաստում են նոյեմբերի 1-ին “Star City” խանութ-սրահ եկած տարբեր տարիքի բազմաթիվ երկրպագուհիները:): Մարտին Մկրտչյանին առաջին ձայնասկավառակը թողարկելու կապակցությամբ շնորհավորելու էին եկել նաեւ ընկերներն ու հայ էստրադայի ներկայացուցիչները: "Martin Ձայնասկավառակը “Սիրո մոլորակ” է կոչվում. “Որովհետեւ երգ կա, որ այդպես է կոչվում, բացի այդ, բոլոր երգերն էլ սիրո մասին են”,- Bravo.am-ին ասաց Մարտին Մկրտչյանը եւ հավելեց` իր սիրո մոլորակը դեռ չի գտել, ամուսնացած չէ, երեխաներ չունի. “Դեռ ոչ”:): Երգիչը նշեց` երկու տարում է այսքան երկրպագուի սիրտ գրավել,  ձայնասկավառակն էլ ուշացավ, եթե այդպես համարենք, քանի որ. “Ամեն ինչ արվել է շատ լուրջ եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ. ոչ մի ֆինանսական խնդիր չունեմ”: "Richard Ալբոմում չորս դուետ կա: Մարտին Մկրտչյանը զուգերգով է հանդես եկել Զարուհի Հովակիմյանի, Քրիստինե Պեպելյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի հետ: Առաջիկայում որեւէ մեկի հետ երգելու պլաններ երգիչը չունի. “Մենակ եմ ուզում հանդես գալ”: “Դու եւ ես” եւ “Հույս, հավատ ու սեր” երգերը Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի դուետներն են: Երգչուհին CD-ի նման բազմամարդ շնորհանդեսի չի մասնակցել. “Շատ ուրախ եմ Մարտինի համար, շատ-շատ, որովհետեւ գիտեմ` իր համար շատ սպասված ձայնասկավառակ է: Կարծում եմ, ամենաուշը մեկ ամսից իմ CD-ի շնորհանդեսն էլ կլինի”: “Մեկս մյուսի համար” Ռազմիկ Ամյանին Մարտին Մկրտչյանն արդեն “Սիրո Մոլորակ”-ը նվիրել էր: “Շնորհավորում եմ ընկերոջս առաջին CD-ի առիթով: Շարունակական է լինելու, վստահ եմ, որովհետեւ ինքը շատ աշխատասեր է ու, ամենակարեւորը, սիրում է իր գործը: Առողջություն եմ ցանկանում, որ իր բոլոր նպատակները իրագործի: Ինչ կարող ենք, մեկս մյուսի համար պատրաստ ենք անել”,- ասաց Ռազմիկ Ամյանը: Մարտին Մկրտչյան, մեկ էլ Սիլվա Հակոբյան :) Մի քանի երգիչ կա, ում դերասան, հումորիստ Անդոն շատ հարգում ու սիրում է, մեկն էլ Մարտին Մկրտչյանն է. “Երաժշտական ոճը կապ չունի, այլ մարդկայնությունը: Մարտինը շատ լավ ընկեր է: Մեկ էլ Սիլվա Հակոբյանի առիթներին չեմ կարող չգնալ, որովհետեւ նախ լավ մարդ է, լավ ընտանիք ունի ու իր տեսահոլովակներում մենք ենք խաղում հիմնականում”: Անդոն Մարտին Մկրտչյանին շատ ոճերում երգելիս է պատկերացնում, բացի ռեփից:): "Razmik “Ես սիրում եմ բոլոր ոճերը”. Սյուզի Մելիքյան Սյուզի Մելիքյանը եւս շնորհավորեց “Սիրո Մոլորակը”: “Շատ ուրախ եմ, որ սիրում են Մարտինին: Դա եւ իր ընտրած երաժշտական ոճից է, եւ լավ մարդ լինելուց: Պետք է երկուսը համատեղես, որ քեզ ընդունեն, սիրեն: Ես սիրում եմ բոլոր ոճերը, որոնք լավ են ներկայացված եւ մակարդակով”,- ասաց երգչուհին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW