Քաղաքական գործիչները համբուրվում են
Ինչպե՞ս թե Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Խու Ցզինթաոն համբուրում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շուրթերը: Շատերին հուզեց այս հարցը, երբ նախագահների համբույրը պատկերող լուսանկարը տարածվեց համացանցում` անգամ ոմանց շփոթության մեջ գցելով, թե իրական կադր է ֆիքսված:):
Այս աղմուկի հեղինակը “United Colors of Benetton”-ն է: Ընկերությունը սկսել է “Unhate” կարգախոսով խիզախ ու սկանդալային գովազդային արշավ` հիշեցնելու, որ հաճախ ատելությունից սեր հենց մեկ քայլ է: “Benetton”-ը կոչ է անում դադարել միմյանց ատել, անգամ եթե նախկինում նման զգացմունք են ունեցել:
Ընկերության գովազդային լուսանկարներում կատարվում է այն, ինչն իրական կյանքում անհնար է պատկերացնել. աշխարհի մեծանուն քաղաքական գործիչները համբուրում են միմյանց շուրթերը: Ուրիշ էլ որտե՞ղ կտեսնեք, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին համբուրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շուրթերը:
Գովազդային այս արշավը կոչված է աջակցելու Արվեստի հետազոտական կենտրոնին եւ կրելու հանդուրժողականության գաղափարը: Այս լուսանկարների պաստառները, ինչպես նաեւ թվային պատկերները կարելի է տեսնել Նյու Յորքում, Միլանում, Հռոմում, Թել Ավիվում եւ Փարիզում: Համբույրները պատկերող լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` unhate.benetton.com


×
8,793






