Երգչուհին հղի՞ է Քրիստինե Պեպելյանը պատրաստվում է մայր դառնալ. այսպիսի լուր է պտտվում, որը պարզելու համար BRAVO.am-ը զրուցել է երգչուհու հետ: Նշենք, որ Քրիստինեին լուրն անակնկալի չբերեց. ինչպես երգչուհին է նշել, իր անվան շուրջ նման լուրեր մոտ 5 տարի է` պտտվում են. “Եթե այդ լուրերին լսենք, իմ երեխան արդեն երրորդ դասարանում պետք է լիներ:)”: Քրիստինե Պեպելյանը BRAVO.am-ին ասել է, որ լուրը չի կարող իրական լինել այն պարզ պատճառով, որ ինքն ամուսնացած չէ. “Լինելով ճանաչված մարդ, որը դեռ ամուսնացած չէ, ես չեմ կարող բալիկի սպասել”: Երգչուհին նշել է, որ նման լուր լսել է նաեւ անցյալ տարի Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ. “Այդ ժամանակ խոսում էին, թե գնում եմ, որ այնտեղ երեխա ունենամ, իսկ երբ բավական կազդուրված վերադարձա, ասացին` չէ, հիմա եմ պատրաստվում երեխա ունենալ:)”: “Հավանաբար, հիմա էլ այդ լուրերը տարածվել են “Միմինո”-ից հետո: Եթե ուշադիր եք եղել, կադրում շատ էի երեւում ու լցված էի: Ես էլ, երբ տեսա, զարմացել էի. երկար ու փայլուն զգեստ էի հագել, ինչն էլ ինձ լիքն էր ցույց տալիս”,-ասել է երգչուհին: Քրիստինե Պեպելյանը նշել է, որ շատ երգիչների նման չի սիրում, երբ իր անձնական կյանքից են խոսում. “Առանց այն էլ մեր մասին շատ են խոսում: Դա միակ բանն է, որ ուզում ենք մեզ մնա”: Զրույցի վերջում երգչուհին ասել է, որ մայրանալու դեպքում չի պատրաստվում գաղտնի պահել իր նոր կարգավիճակը. “Եթե մի օր նման բան լինի, ես միայն ուրախ կլինեմ. դա այն լուրն է, երբ թաքցնելու ոչինչ չկա:)” Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի եւ Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: