×


2012-ը “Դժվար ապրուստ”-ից Տաթեւի համար` անարդար ու դժվար տարի

Տաթեւ Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է “Դժվար ապրուստ” սերիալում Էվայի դերով, BRAVO.am-ին խոստովանել է, որ թեեւ 2012-ն իր համար դժվարություններով լի տարի է եղել, չի հուսահատվել եւ լավատեսությամբ ու մեծ ակնկալիքներով է պատրաստվում դիմավորել գալիք 2013 թվականը:

Տաթեւ Սարգսյանը


Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս Ամանորը դիմավորելու եմ ընտանիքիս հետ: Ցավոք, հայրս Հայաստանում չի լինելու, բայց ես, մայրս եւ եղբայրս միասին կլինենք:

Նոր տարվա գիշերը երբեք ինձ թույլ չեն տվել դուրս գալ տնից, բայց այս տարի կարողացել եմ համոզել ծնողներիս: Տարեմուտին կլինենք տանը, իսկ հետո տոնը կշարունակենք նշել եղբորս եւ ընկերներիս հետ Երեւանի ռեստորաններից մեկում:

Երկար ժամանակ ընտանիքով հեռու ենք եղել հայրենիքից, հարազատներից, այդ իսկ պատճառով Ամանորը սիրում ենք հենց այստեղ անցկացնել, բայց որոշ ժամանակ հետո ես էլ ցանկություն կունենամ Ամանորն ընկերներիս հետ արտերկրում անցկացնել:

Տաթեւ Սարգսյանը


Տասը տարի ապրել ենք Տաշքենդում: Ճիշտ է` այնտեղ Ամանորն ավելի կազմակերպված է անցնում. քաղաքը շքեղ զարդարում են, անդադար միջոցառումներ ու համերգներ են անցկացվում, բայց հատկապես ձմեռային տոներին ես շատ էի կարոտում Երեւանը. Հանրապետության հրապարակի տոնածառը միշտ ինձ համար լավագույնն է եղել:

Ամանորի հետ կապված ամենավառ հիշողությունս կապված է քաղաքի գլխավոր տոնածառի հետ. շատ էի տպավորվել, երբ առաջին անգամ տեսա այդ մեծ ու գեղեցիկ տոնածառը: Այդ ժամանակ ապրում էինք սեփական տանը ու մեծ, բնական տոնածառ էինք զարդարում: Ես էլ բոլոր երեխաներին ասում էի, որ մեր տանն էլ հրապարակի տոնածառից կա:):

Տաթեւ Սարգսյանը


Ձմեռ պապիկը մինչեւ 11 տարեկան դառնալս շատ կարեւոր դեր է ունեցել իմ կյանքում: Ամենայն լրջությամբ ու անկեղծությամբ ամեն տարի նրան նամակ էի գրում: Եթե ինչ-որ բան սխալ էի գրում, նամակը ջնջում, ճղում էի ու սկսում նորից գրել:

Հիշում եմ, երբ մի անգամ Ձմեռ պապիկին նամակ գրեցի` ասելով, որ փչացրել եմ անվաչմուշկներս եւ դեռ ոչ ոքի այդ մասին չեմ ասել: Խնդրեցի նորն ու ավելացրի, որ ցանկալի է` լինեն նարնջագույն, որպեսզի ոչ ոք չնկատի, որ դրանք նոր են:):

Չեմ կարծում` Նոր տարուն ինչ-որ մեկին ինչ-որ բանով զարմացնել է պետք: Նոր տարին պետք է դիմավորել այնպես, ինչպիսին այդ շրջանում հոգեվիճակդ է: 

Տաթեւ Սարգսյանը


Մի անգամ նոր տարին մենակ եմ դիմավորել: Տանը ոչ ոք չկար, ես էլ միացրի հարդ ռոք երաժշտություն ու սկսեցի խենթի պես պարել:

2012-ն իմ կյանքի ամենաանարդար ու ամենադժվար տարին էր: Ընթացքում եղել են բավական լավ ու ուրախ օրեր, սակայն այս տարին ինձ այնպիսի անակնկալներ է մատուցել, որոնք ինձ ընդհանրապես դուր չեն եկել:

Այդ հիասթափությունների արդյունքում շատ բաներ եմ սովորել. սկսել եմ գնահատել ինձ համար թանկ մարդկանց, հեռու մնալ անարժաններից: Անցյալում են մնացել նրանք, որոնք երկար ժամանակ ուղղակի “խաղացել” են:

Տաթեւ Սարգսյանը


Գալիք տարին լի է նպատակներով, կփորձեմ իրագործել բոլորը: Կփորձեմ հասկանալ այն ամենը, ինչն ինձ համար դեռ անհասկանալի է, օրինակ` ինչու են մարդիկ այդքան բամբասկոտ, ագրեսիվ ու նախանձ:

Ուրիշների պես չեմ ասի, որ ունեմ բազմաթիվ առաջարկներ. չէ, դրանք բազմաթիվ չեն: Չունեմ բարձր վարկանիշ, չեմ նկարվում ամսագրերի շապիկների համար, չունեմ երկրպագուների մեծ բանակ եւ շատ բաներ չունեմ: Բայց ունեմ առողջ ընտանիք, սիրած աշխատանք ու նպատակներ: Հուսով եմ` գալիք տարում ամեն ինչ կստացվի:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Գագիկ Հարությունյանի եւ Տաթեւ Սարգսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW