×


«Գալիք տարին կդիմավորենք Երեւանում». Մոսո Կարապետյան

Մոսո Կարապետյանն ընտանիքի հետ Ամանորը դիմավորել է Լոս Անջելեսում, որտեղ էլ բնակվում է վերջին տարիներին: Նոր ֆոտոշարքը նա տրամադրել է BRAVO.am-ին, նաեւ պատմել, թե ինչպես են անցկացրել տոնական օրերը:

«Տարեմուտը նշել ենք մեր բարեկամներից մեկի տանը: Մեծ ընտանիքով շատ լավ դիմավորեցինք Նոր տարին: Ինչպես մեկնարկն էր հաջող, այնպես էլ, համոզված եմ, որ շատ լավ տարի է լինելու հայերի համար: Ի դեպ, բոլորին շնորհավորում եմ»,-նշել է դերասանը:


Մոսոն ասում է, որ Միացյալ Նահանգներում հայերը տոները նշելու բազմազան տարբերակներ են ընտրում.«Տանն են նշում, ռեստորաններում, կամ տարբեր քաղաքներ են գնում, կամ էլ ընկերներով հավաքվում են մեկի տանը, մեկ-մեկ էլ խաղատներում են նշում:): Այստեղ էլ տարատեսակ ուտեստներ ենք պատրաստում տարեմուտի գիշերը, այդ առումով ամեն ինչ նույնն է»:

«Ֆուլ Հաուս»-ի դերասանը նշել է, որ շատ է կարոտել հայաստանյան նոր տարիները եւ կնախընտրեր այստեղ լինել տոներին.«Շատ եմ ուզում գալ հայրենիք, կարծում եմ՝ գալիք տարին կդիմավորենք Երեւանում»:


Մոսոն ասել է նաեւ, որ տղան՝ Լեոն, դեռ չի հասկանում Ամանորի խորհուրդը, բայց իրենք Ձմեռ պապից բազում նվերներ էին խնդրել տղայի համար:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մոսո Կարապետյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW