BRAVO.am-ը պատմել է, որ ռեփեր Միշոյի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, բալիկի է սպասում: Թեեւ զույգը չի ցանկացել իրականացնել Միացյալ Նահանգներում մեծ տարածում ունեցող «բեյբի շաուերը», անակնկալ են մատուցել նրանց ընկերները՝ կազմակերպելով ապագա մայրիկին եւ փոքրիկին նվիրված խնջույքը:
«Ինձ հավատացրին, որ մենք գնում ենք նշելու մեր ընկերների ամուսնության հոբելյանը: Ինձ հեշտ չէ հիմարացնելը, բայց դա նրանց հաջողվեց»,- Ինստագրամի իր էջում գրել է Սոնան՝ հրապարակելով երեկույթի լուսանկարները:
Նշենք, որ Միշոյի եւ Սոնայի ընտանիքն արդեն 5 տարեկան է: Ամուսիններն այժմ Միացյալ Նահանգներում են, որտեղ էլ ծնվելու է նրանց առաջնեկը: Ի դեպ, երեխայի սեռն արդեն հայտնի է. զույգը տղա կունենա:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոնայի ինստագրամյան էջից


×
20,942





