Լոս Անջելեսում բնակություն հաստատած Գոհար Ջավուկցյանը, ով հանրությանը հայտնի է նախկին «Չորս տարբերակ» խմբից, գեղեցիկ կարգավիճակում է: Գարնանը լույս աշխարհ կգա երգչուհու առաջնեկը: Նա դուստր կունենա: Ապագա մայրիկը առաջինը BRAVO.am-ին է վստահել ուրախ լուրը՝ խոսելով մտավախությունների մասին:
«Աշնան սկզբին կասկածներ ունեի, որ հղի եմ, եւ երբ թեստի արդյունքը տեսա, անակնկալի չեկա: Վաղուց էի երազում մայրանալու մասին: Այդ շրջանում ամուսինս Երեւանում էր, չցանկացա նրան հեռախոսով հայտնել լուրը, վերադարձի օրը շապիկ էի հագել՝ վրան ուլտրաձայնային հետազոտության նկարը: Երբ տեսավ, ինքն էլ շատ ուրախացավ»,- ասել է Գոհարը:
Գոհար Ջավուկցյանը
Հղիության վեցերորդ ամսում է.«Փառք Աստծո, մինչ այս պահը ոչ մի դժվարություն չեմ ունեցել: Աշխատում եմ, ինչն էլ օգնում է ավելի հեշտ հաղթահարել ամիսները: Երեխայի համար անհրաժեշտ իրերի գնումներով դեռ չեմ զբաղվել: Ինչ անհրաժեշտ է՝ վերջին ամսում միանգամից կառնեմ»:
Անվան մի քանի տարբերակ են քննարկում.«Փոքրիկի անվան ընտրության հարցում մի փոքր դժվարանում ենք: Տարբերակներ ունենք, երբ տեսնենք երեխային, այդ ժամանակ էլ կհասկանանք՝ որն է նրան ավելի շատ սազում»,- նշել է երգչուհին:
Գոհար Ջավուկցյանը
Դեռ չի պատկերացնում իրեն մայրիկի կարգավիճակում.«Խուճապի մեջ եմ: Չեմ պատկերացնում, թե ինչպես եմ այդ ամենը հասցնելու: Հայաստանից հեռու եմ, օգնողներ քիչ ունեմ: Լավ կլինի, որ սկեսուրս կարողանա մեզ մոտ գալ, վստահ եմ՝ շատ կօգնի երեխայի խնամքի հարցում»:
Չի հրաժարվի ելույթներից.«Շարունակում եմ աշխատել: Երեխայի ծնվելուց հետո էլ, երբ նախկին տեսքիս վերադառնամ, կրկին կսկսեմ երգել: Աստված առաջ, քանի կարողանում եմ երգել եւ ուրախացնել մարդկանց, պատրաստ եմ զբաղվել իմ սիրելի գործով»,- եզրափակել է Գոհարը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գոհար Ջավուկցյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: