×


«Չեմ նկատել, թե երբ եմ հայտնի դարձել». Լուիզան Ներսիսյան

BRAVO.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է Լուիզա Ներսիսյանը: Դերասանուհին խոսել է մարմնավորած կերպարների, սպասվող նորությունների մասին՝ վերհիշելով իր առաջին դերն ու բեմելը:

- Ձեր առաջին դերը:

- Առաջին կերպարը 13 տարեկանում եմ մարմնավորել: Խամաճիկների թատրոնում «Կարմեն» ներկայացումն էր բեմադրվել, որում Կարմենի դերում էի: Հիշում եմ՝ երջանիկ էի եւ պատասխանատվության մեծ զգացումով լցված:


- Ձեր դերերի մասին:

- Մեկը մյուսից շատ տարբեր են: Ամեն մեկն իր տեսակի մեջ հետաքրքիր է:

- Ձեր խաղացանկում ո՞ր դերն եք ամենաշատը սիրում:

- Որ դերը տվյալ ժամանակաշրջանում մարմնավորում եմ, այն էլ ավելի շատ եմ սիրում:

- Կա՞ կինոոլորտում մեկը, ով Ձեր կուռքն է:

-Ոչ մի ոլորտում կուռքեր չունեմ: Կան մարդիկ, որոնց գործունեությամբ հիանում եմ: Գնահատում եմ ռեժիսորի աշխատանքը, ով կարողանում է բացել եւ ճիշտ ներկայացնել դերասանին: Տարված եմ Պաոլո Սորենտինոյի եւ Քվենտին Տարանտինոյի աշխատանքներով:

- Դերասաններից ո՞ւմ հետ կցանկանաք նույն բեմում կամ ֆիլմում խաղալ:

-Բոլոր դերասանների հետ էլ հետաքրքր կլինի աշխատելը, եթե գործն ու ռեժիսորը լավն են, ու ճիշտ է մատուցվում ասելիքը:

Կամերային թատրոնի դերասանական կազմը


- Ձեզ համար ամենաթանկ մրցանակը:

- Հանդիսատեսի հիացած աչքերն ու ծափահարությունները:

- Ոլորտում Ձեր հայտնի ընկերը:

- Բոլորն էլ իմ ընկերներն են:

- Ոլորտում Ձեր խորհրդատուն ու քննադատը:

-Ինքս եմ իմ ամենախիստ քննադատն ու խորհրդատուն:

- Քանի՞ տարի եք բեմում:

-Արդեն 30 տարի բեմում եմ:

Լուիզա Ներսիսյանը եւ Լեւոն Հարությունյանը


- Ի՞նչ տվեց Ձեզ հայտնիությունը:

-Շարունակում եմ նախկինի պես քրտնաջան աշխատել: Չեմ հասկացել՝ երբ եմ հայտնի դարձել, որ կարողանամ կյանքս բաժանել առաջ ու հետոյի՝ հասկանալու համար, թե ինչ է փոխվել: Եթե անկեղծ՝ անծանոթ մարդկանց սերն ու ժպիտները հաճելի են:

- Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնեք Ձեր հանդիսատեսին:

-Նախօրոք չեմ սիրում խոսել մի բանի մասին, որը դեռ ընթացքի մեջ է, եւ չգիտեմ՝ երբ կիրականանա: Անգործ չեմ, աշխատում եմ ու շուտով մի շարք նորություններով կներկայանամ:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լուիզա Ներսիսյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW