×


«Երկար մնացի առանց ամուսնուս». Սիլվի Բարկովան՝ Մումբայ վերադարձի եւ նոր ֆոտոշարքի մասին

Հնդկաստանում իր երջանկությունը գտած դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ապրում էր այնտեղ, վերջին ամիսներին Երեւանում էր, սակայն առանց ամուսնու: Թեեւ շատերը շտապել էին մտածել, թե զույգը բաժանվել է, Սիլվին օրեր առաջ վերադարձել է Մումբայ: Մինչ մեկնելը նա հասցրել է հնդկական մոտիվներով նոր ֆոտոշարք իրականացնել, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:

«Հայաստանում անցկացրածս ամիսներն ինձ համար մի ակնթարթ էին: Հասցրել եմ արդեն կարոտել իմ հայրենիքը, սակայն, բնականաբար, պետք է գնայի: Նույնիսկ երկար մնացի առանց ամուսնուս»,-ասել է Սիլվին եւ հավելել, որ այս ամիսների ընթացքում ամուսինը դժվարությամբ է դիմացել կարոտին, իսկ օդանավակայանում հանդիպելուն պես նրանց երկուսի ուրախությանը չափ ու սահման չի եղել:

Սիլվի Բարկովան


Ազգությամբ հայ հարսի ամիսներով բացակայությունը քննարկումների եւ խոսակցությունների առիթ չի հանդիսացել նրա ընտանիքում.«Հնդիկներն ունեն մի ադաթ, ըստ որի՝ ամուսնությունից մեկ ամիս անց կինը կարող է մի քանի ամսով գնալ հայրական տուն»:

Սիլվին խոստովանում է, որ շատ կցանկանար ամուսնու հետ տեղափոխվել Երեւան, սակայն աշխատանքի պատճառով նրանց դա չի հաջողվում:

Սիլվի Բարկովան


Առջեւում սիրո տոնն է, եւ դերասանուհին այն կնշի ամուսնու հետ.«Շատ ուրախ եմ, որ այդ օրը միասին կլինենք: Անկեղծ ասած, դեռ չեմ որոշել՝ ինչ նվիրեմ, բայց հաստատ մի լավ ու պետքական նվեր կընտրեմ»:

Սիլվին ունի նաեւ նոր ֆոտոշարք, որն իրականացրել է Երեւանում. «Լուսանկարչին առաջարկեցի համագործակցել, իսկ նա առաջարկեց լուսանկարվել հենց հնդկուհու կերպարում: Կարծում եմ` հրաշալի աշխատանք է ստացվել»:

Իսկ թե ինչպես է արձագանքել ամուսինը, Սիլվին նշեց.«Նա պարզապես հիացած է նոր ֆոտոշարքովս: Անգամ իր ընկերներն ասացին, որ նման հագուստով ես հնդկուհու եմ նման»:

Սիլվի Բարկովան


Զրույցի վերջում Սիլվին նշեց, որ դեռ չի որոշել՝ ինչպես է կազմակերպելու իր առօրյան Մումբայում, բայց որ շուտով կրկին կվերադառնա Երեւան, հաստատ է, եւ ամենայն հավանականությամբ, ամուսինը կուղեկցի իրեն:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Աննա Սուքիասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW