Ռոզի Ավետիսովան իր պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով, որոնց հեղինակը լուսանկարիչ Ստեփան Տիգրանյանն է: Դերասանուհին ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով համագործակցության եւ աշխատանքային դադարի մասին:
«Տիգրանն իմ վաղեմի ընկերն է. տարիներ առաջ, երբ նկարահանվում էի «Տիգրանի մոլորակը» սերիալում, նրա հետ աշխատելու առիթ եմ ունեցել: Այս ֆոտոշարքի գաղափարն էլ իրենն է: Տաղավարում ենք իրականացրել լուսանկարահանումը՝ ջերմ եւ ընկերական մթնոլորտում: Արդյունքը հետաքրքրի է եւ նոր: Դեռ միայն դրական եւ մեղմ կարծիքներ եմ լսել»,- ասել է Ռոզին:
Դերասանուհին խոստովանել է, որ լուսանկարվել չի սիրում.«Սոցիալական ցանցերում էլ այդ առումով պասիվ եմ. հազվադեպ եմ լուսանկարներ հրապարակում»:
Ռոզին անդրադարձել է նաեւ աշխատանքային դադարին.«Ստեղծագործական պասիվ շրջան է, որը, կարծում եմ, կարճ կտեւի, եւ շուտով նորություններով հանդես կգամ»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ստեփան Տիգրանյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: