×


«Ամեն ինչ մեր ամուսիններն են կազմակերպել». Իրինա եւ Լուսինե Թովմասյանների հանգիստն Իտալիայում

Իրինա եւ Լուսինե Թովմասյաններն ամուսինների հետ այս օրերին Եվրոպայում են: Իրինան իտալական արկածների լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին՝ նշելով, որ ճամփորդության գաղափարն իրենց սիրելիներինն է:

Լուսինե եւ Իրինա Թովմասյանները


«Որքան մենք ենք որպես քույրեր մտերիմ, նույնքան ջերմ են մեր ամուսինների՝ Դավիթի եւ Արթուրի հարաբերությունները: Նրանց նախաձեռնությամբ արդեն մի քանի տարի է՝ հետաքրքիր եւ գեղեցիկ պահերով լի ճանապարհորդություններ ենք ունենում»,- պատմել է Իրինան:

Ամուսինների գլխավոր նպատակն Ալպյան լեռներում դահուկով սահելն է եղել. «Իտալական մոտ տասնմեկ քաղաքում հասցրել էինք լինել, բայց այս հատվածում առաջին անգամ էինք: Լավ հանգստացած եւ ուրախ տպավորություններով կվերադառնանք»,- նշել է գեղեցկուհին:

Լուսինե Թովմասյանն՝ ամուսնու հետ


Արտերկրում գտնվելիս նրանց փոքրիկների խնամքով տատիկներն ու դայակներն են զբաղվում.«Երեխաներն ապահով ձեռքերում են: Բնականաբար, իրենք՝ մեզ, մենք էլ իրենց շատ ենք կարոտել: Նվերներով ծանրաբեռնված ենք գնալու նրանց տեսության»,- եզրափակել է Իրինան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իրինա Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW