×


«Չեմ պատրաստվում Գյումրու քաղաքապետ դառնալ». Մկրտիչ Արզումանյան

Մկրտիչ Արզումանյանը որեւէ պաշտոն ստանալու նպատակ չունի: Այս մասին դերասանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելիներս, ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ: Որեւէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ։

Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը, եւ ասեմ ավելին՝ զբաղվելով իմ գործով, լինելով իմ տեղում՝ արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլեւ իմ երկրի համար։

Հ.Գ. Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ եւ հուսով եմ՝ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի»,-նշել է դերասանը:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW