×


Ինչ դերով Լիլիթ Սարգսյանը կներկայանա «Սիրուն Սոնա» սերիալում

Երիտասարդ դերասանուհի Լիլիթ Սարգսյանը, որին հեռուստադիտողը կհիշի «Պատվից առավել» սերիալից, կրկին վերադարձել է նկարահանման հրապարակ: Նոր առաջարկի մասին նա պատմել է BRAVO.am-ին:

«Սիրուն Սոնա» սերիալում նկարահանվելու առաջարկը Լիլիթը ստացել է նախագծի պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանից եւ սիրով համաձայնել է կրկին աշխատել նրա թիմի հետ.«Շատ պատահական ստացա առաջարկը եւ ուրախ եմ, որ աշխատելու եմ ինձ հարազատ մարդկանց հետ: Այս ընթացքում այլ առաջարկ եղել է, բայց չեմ ընդունել»:

Լիլիթ Սարգսյանը


Դերասանուհին կմարմնավորի գլխավոր հերոսուհու՝ Սոնայի ընկերուհու կերպարը. «Կարծում եմ՝ Եվայի կերպարից բավական կտարբերվի: Հուսով եմ՝ այս կերպարը հեռուստադիտողին ավելի դուր կգա, ինձ համար էլ հնարավորություն է այլ կերպ դրսեւորվել: Կերպարիս անունը Հակինթ է, իսկ հիմնական խաղընկերս Շուշաննա Թովմասյանն է»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Սարգսյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW