Օլյա Հակոբյանն օրերս վիրահատվել է: Թե ինչ խնդիր է ունեցել, դերասանուհին չի ցանկացել բարձրաձայնել, սակայն նշել է, որ ամեն ինչ բարեհաջող է ընթացել:
«Վիրահատությունից հետո մոտ մեկ շաբաթ տանը կմնամ, որպեսզի ամբողջովին վերականգնվեմ եւ անցնեմ սիրելի աշխատանքիս»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:
Օլյա Հակոբյանը
Օլյայի հետ խոսել ենք նաեւ «Շիրազի Վարդը» նոր սերիալում իր կերպարի մասին, որին հեռուստադիտողի արձագանքը բավական բուռն է.«Սաթենին վերաբերող կարծիքները շատ են եւ, բնականաբար, բացասական էմոցիաներով լի: Մարդիկ հաճախ մեկնաբանություններ են գրում, որոնք երբեմն կարդում եմ: Դժգոհում են, որ շատ վատ կերպար է»:
Սամվել Սարգսյանը եւ Օլյա Հակոբյանը
Դերասանուհու համար այս ամենում ուրախալի է միայն այն, որ կարողանում է ճիշտ ներկայացնել հերոսուհուն.«Երեւի ստացվում է ճիշտ մարմնավորել, որ այդչափ ատելություն կա մարդկանց մեջ, նաեւ ուրախ եմ, որ պրոֆեսիոնալ մարդիկ են գրում ինձ: Բայց ընդամենը կերպար է, գուցե առաջիկայում ավելի վատ բաներ անի, որոնց մասին նույնիսկ ես տեղյակ չեմ. սցենարիստ Անահիտ Մխիթարյանը կորոշի՝ ինչ կլինի Սաթենի հետ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Օլյայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: