×


«36-ամյակս նշել եմ Անրիի հետ». Արման Մարգարյանը մեկուսացել է որդու հետ

Արման Մարգարյանը, ով այս շրջանում Հանրային հեռուստաընկերության եթերում վարում է «Արտակարգ համերգ» հաղորդաշարը, արտակարգ իրավիճակի պայմաններում էլ օրերս նշել է 36-ամյակը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ ծննդյան օրն առանձնապես չի սիրում:

«Ծննդյանս օրվան մեծ կարեւորություն չեմ տալիս: Լինում է, որ նշում եմ, բայց ոչ մեծ հաճույքուվ: Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ այս տարի տանն եմ նշել: Հյուրեր չեմ ունեցել, ես ու տղաս ենք եղել: Մի քանի տորթ ունեմ. ընկերներս են ուղարկել: Այլ անակնկալներ չեղան: Ամենահիշվող ծնունդս երկու տարի առաջ էր. դրանից մեկ օր առաջ փախա Մոսկվա (ծիծաղում է,-հեղ.)»,- պատմել է նա:

Արման Մարգարյանի 36-ամյակի տորթը


Անդրադառնալով «Արտակարգ համերգ» հաղորդաշարին՝ Արմանն ասել է.«Քանի որ հիմա համերգասրահները, ակումբները փակ են, որոշեցինք համերգները բերել մարդկանց տներ: Պահպանում ենք անվտանգության բոլոր կանոնները. ախտահանվում է նկարահանման հրապարակը, ովքեր չեն խոսում կամ երգում, դիմակներով են, ներկաների քանակը 20-ը չի գերազանցում: Միայն լավ արձագանքներ եմ լսել նախագծի մասին»:

Արման Մարգարյանը եւ Միքայել Ոսկանյանն՝ «Արտակարգ համերգից» առաջ


Հաղորդավարը պատմել է, որ տղայի հետ մեկուսացել են տանը ու դուրս են գալիս միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.«Տնից դուրս եմ գալիս միայն աշխատանքի գնալու համար: Տղաս, ինչպես այս օրերին բոլոր դպրոցականները, առցանց է մասնակցում դասապրոցեսին»,-նշել է նա եւ հավելել, որ առանց դիմակ տնից դուրս չի գալիս.«Դրսում անպայման դիմակ եւ ձեռնոց եմ կրում: Փորձում ենք ուտել վիտամիններով հագեցած սնունդ՝ իմունիտետը բարձր պահելու համար»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արման Մարգարյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին