×


«Չեմ կարող այդ օրը պարել եւ ուրախանալ». Մարինա Մարտիրոսյանի՝ 40-ամյակը չնշելու պատճառները

Մարինա Մարտիրոսյանն ապրիլի 2-ին դարձել է 40 տարեկան: Ռուսաստանաբնակ պարուհին BRAVO.am-ի հետ զրուցել է ամուսնու նվերի մասին, որն այդպես էլ չի կարողացել վայելել, նաեւ 2016 թվականից հետո ծննդյան օրը չկարեւորելու մասին:

«Ապրիլյան պատերազմից հետո օրն այլեւս տոնական չէ ինձ համար: Նախընտրում եմ տարեդարձս ամսի 3-ին կամ 4-ին նշել: Չեմ կարող պարել եւ ուրախանալ՝ չհիշելով այդ օրը զոհված մեր հերոսների մասին: Մոմ եմ վառում, աղոթում նրանց հոգիների հանգստության համար: Այս տարի որոշեցինք նույնիսկ ուշացումով չնշել. հաճեխ եմ լսել, որ 40-ամյակը չեն տոնում, բացի այդ, ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս հավաքույթներ կազմակերպել»,- պատմել է նա:

Մարինա Մարտիրոսյանը՝ որդու հետ


Անակնակալների պակաս չի ունեցել.«Կեսգիշերին ամուսնուս քույրն ու եղբայրը, ԱՄՆ-ում բնակվող մեր բարեկամները տեսազանգով միացան մեզ, եւ առցանց նշեցինք: Ինչ խոսք, շնորհավորանքների եւ հաճելի բարեմաղթանքների պակաս էլ չեմ ունեցել: Ամուսինս ամերիկյան հայտնի դաշնակահար, սոուլ վոկալիստ Ֆրենկ ՄաքՔոմբի համերգի տոմս էր նվիրել, ցավոք, չգնացինք. որոշեցինք վտանգի չենթարկել մեզ: Երեխաներս, իմանալով, որ սիրում եմ այգու աշխատանքներով զբաղվել, ձեռնոցներ են նվիրել»,- նշել է պարուհին:

Մեծանալուց չի նեղվում.«Երբեմն մտածկոտ եմ դառնում, ինձ թվում է՝ կարող էի ավելին անել, բայց դա տխրելու պատճառ չէ: Որպես հիշարժան տարեդարձ կառանձնացեմ 8-ամյակս. շատ-շատ հյուրեր ունեինք, հելիում գազով փուչիկ ունեի, անձրեւից հետո երկնքում ծիածան կար, որոշեցի տակով անցնել, մտածում էի՝ ես տղա դառնամ, փուչիկս էլ՝ ֆուտբոլի գնդակ. շատ քայլեցի, բայց այդպես էլ չհասա ծիածանին (ծիծաղում է,-հեղ.)»:

Արթուր Հակոբյանը՝ որդու հետ


Որպես բազմազավակ մայր՝ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում տանը մնալու կոչերին.«Խուճապային տրամադրություն չունենք: Տանն ենք մնում, հաճախ ենք ախտահանում մեր տարածքը, լվացվելու կոչերը մեզ համար սովորական են. նախկինում էլ մեր տանն այդ հարցը խիստ էր դրված: Լուրերից հուզվում ենք, բայց փորձում ենք մեզ պինդ պահել: Մերձմոսկովյան մեր առանձնատանն ենք, գեղեցիկ այգի ունեք, որտեղ վայելում ենք գարնանայն օրերը, մաքուր օդ շնչում: Պարում ենք, նկարում, գզվռտվում, դաս ենք սովորում, հայերենի պարապմունքներ ենք անցկացնում. երեք երխայի հետ անհնար է ձանձրանալ»,- եզրափակել է Մարինան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին